понедельник, 17 сентября 2012 г.

Ագուերոն կարող է մասնակցել Ռեալի հետ հանդիպմանը

Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինի հայտարարել է, որ արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն, Չեմպիոնների լիգայի շրջանակներում, «Ռեալի» հետ կայանալիք առաջիկա հանդիպմանը, կարող է դուրս գալ խաղադաշտ:

«Կխաղա Ագուերոն «Ռեալի» դե՞մ: Նա արդեն մեկ շաբաթ է աշխատում է թիմի հետ, դրա համար էլ կարծում եմ, որ մենք կարող ենք հույս դնել նրա վրա»,- ասել է Մանչինին:

Հիշեցնենք, որ արգենտինացի հարձակվողն ուներ ծնկի վնասվածք և վերջերս է շարք վերադարձել:

Կալդերոն. Մոուրինիոյի մեկնաբանությունները ոչ մի կերպ չեն օգնում թիմին

Կալդերոն. Մոուրինիոյի մեկնաբանությունները ոչ մի կերպ չեն օգնում թիմին
Մադրիդի «Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը դժգոհ է այն հանգամանքից, որ Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն, «Սևիլիայից» կրած պարտությունից հետո, քննադատել է իր ֆուտբոլիստներին:

«Մոուրինիոյի մեկնաբանությունները ոչ մի կերպ չեն օգնում իր թիմին: Ֆուտբոլիստները նույնպիսի թեթևությամբ կարող են ասել, որ իրենք չունեն համապատասխան մարզիչ: Ավելի լավ կլիներ այդ պարտությանը վերաբերվել իբրև պատահականության:

Կարծում եմ, որ ֆուտբոլիստները հիացած չեն Մոուրինիոյի խոսքերից: Վստահ եմ, որ ֆուտբոլիստներն ակումբին նվիրված են և տրում են խաղին 100%-ով»,- ասել է Կալդերոնը:

ՌԵԱԼԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ԴԺԳՈՀԵԼ ԵՆ ՄՈՈՒՐԻՆՅՈԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

Իսպանանական El Periodico ամսագիրը հղում կատարելով Մադրիդի «Ռեալի» իր աղբյուրներին նշել է, որ մադրիդյան թիմում կոնֆլիկտ է հասունացել: Մասնավորապես «Ռեալի» ֆուտբոլիստները դժգոհ են թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի կատարած աշխատանքից:Հաղորդվում է, որ պորտուգալացի մասնագետը շատ խստորեն պահանջել է թիմի ֆուտբոլիստներին աջակցել իրեն՝ մրցավարների հասցեին ասած խոսքերի հարցում, ինչը հակասում է որոշ ֆուտբոլիստների սկզբունքներին: Դրանից բացի նշվում է, որ թիմը բաժանված է երկու ճամբարների, որոնք չեն շփվում միմյանց հետ:  

ՎԵՑ ՄԱԴՐԻԴԻՍՏՆԵՐ «ՍԻԹԻԻ» ԴԵՄ ԽԱՂԱԼՈՒ ՓՈՐՁ ՈՒՆԵՆ


Մոդրիչը, Արբելոան, Ալոնսոն, Էսյենը, Ռոնալդուն ու Կառվալյուն Անգլիայի առաջնությունում հաղթել են «Սիթիին»:
Չնայած «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» երբեք պաշտոնական հանդիպումների շրջանակներում չեն հանդիպել, «արքայական» թիմի վեց ֆուտբոլիստ գիտի, թե ինչ է նշանակում խաղալ «Սիթիի» դեմ: Մոդրիչը, Արբելոան, Ալոնսոն, Էսյենը, Ռոնալդուն ու Կառվալյուն ոչ միայն հանդիպել են անգլիացիներին, այլև միջին հաշվարկով բացասական արդյունք չեն ունեցել նրանց դեմ խաղերում:
Այս առումով Ռոնալդուն ամենափորձառուն է. նա 11 անգամ հանդիպել է «Սիթիին»: Բացի այդ, պորտուգալացի գոլահարը 4 անգամ գրավել է նրանց դարպասը: Վերջին գնդակը Ռոնալդուն խփել է «Սիթիի» դեմ իր վերջին խաղում: Ինչ վերաբերում է հաղթանակների թվին, Ռոնալդուն ու Էսյենը հավասար ցուցանիշ ունեն. երկուսն էլ 7-ական անգամ հաղթել  են «Սիթիին»:
Մյուս կողմից, Ալոնսոն ու Արբելոան երբեք չեն պարտվել «Ռեալի» առաջիկա մրցակցին: «Լիվերպուլի» կազմում «Սիթիի» դեմ անցկացրած 4 խաղում Ալոնսոն 3 հաղթանակ ու 1 ոչ-ոքի է գրանցել, իսկ Արբելոան` 3 ոչ-ոքի ու 1 հաղթանակ: Այսպիսով, «Ռեալի» այն վեց ֆուտբոլիստները, որոնք ժամանակին պայքարել են «Սիթիի» հետ, միջին հաշվարկով դրական արդյունք են ունեցել «Ռեալի» առաջիկա մրցակցի հետ հակամարտությունում:

«ՍԻԹԻՆ» ԱՊՐԻԼ ԱՄՍԻՑ ԱՆՊԱՐՏԵԼԻ Է

«Ռեալը» բարդ շրջան է ապրում, և դա դեռ բավական չէ, նաև ստիպված է ճգնաժամին վերջ դնել ամենաբարդ մրցակիցներից մեկի` «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում: Անգլիայի չեմպիոնը ապրիլ ամսից ի վեր պարտություն չի կրել. 13 խաղից 11-ում հաղթել է և ընդամենը 2 ոչ-ոքի է գրանցել: Այս թվերը ևս մեկ անգամ ապացուցում են  «Ռեալին» բաժին հասած մրցակցի լավ մարզավիճակն ու մեծ ներուժը:
Ապրիլի 8-ին «Արսենալին» պարտվելուց հետո (1-0) «Սիթին» հաղթահարել է գրեթե բոլոր մրցակիցների արգելքները: Ֆուտբոլային խոշոր առաջնությունների չեմպիոններից ու գրանդերից ամենալավ արդյունքը գրանցում է հենց «Սիթին», քանի որ «Ռեալը»,  «Բարսելոնան»,  «Մանչեսթեր Յունայթեդը», «Բորուսիան», «ՊՍԺ»-ն կամ «Յուվենթուսը» հասցրել են սայթաքել վերջին ամիսներին:
Վստահ են, որ հաղթելու են.
«Սիթին» գալիս է Մադրիդ միայն երեք միավոր վաստակելու նպատակով: «Սթոք Սիթիի» հետ ոչ-ոքի խաղալուց հետո թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտարարել է, որ իրենք վստահությամբ լի են մեկնելու «Բեռնաբեու»: Իտալացի մասնագետը նշել է, որ իր թիմը դասեր է քաղել ՉԼ-ի անցած տարվա մրցաշարից. «Այս տարի մենք ավելի հասուն թիմ ենք, ավելի մրցունակ ենք: Հավատում ենք մեր ուժերին»:

ՄՈԴՐԻՉՆ, ԲԵՆԶԵՄԱՆ և ԿՈԵՆՏՐԱՈՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱԶՄՈՒՄ ԼԻՆԵԼ

Եթե Արբելոան չհասցնի վերականգնվել, նրա փոխարեն մեկնարկային կազմում կլինի Էսյենը:
«Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում Ժոզե Մոուրինյոն մեկնարկային կազմի փոփոխություններ է նախատեսում: Սպասվում է, որ Լուկա Մոդրիչը հանդիպմանը կմասնակցի հենց մեկնարկից, քանի որ «Սևիլյայի» հետ խաղում նրա` խաղադաշտ դուրս գալուց հետո «Ռեալն» ավելի շատ էր գրոհում ու վտանգավոր պահեր ստեղծում: Եթե պորտուգալացի մարզիչն այսպիսի որոշում կայացնի, ապա ստիպված կլինի զոհաբերել Օզիլին, որն, ի դեպ, իր լավագույն խաղը չցուցադրեց «Սևիլյայի» դեմ հանդիպմանը:
Հարձակման գծում Մոուրինյոն նույնպես փոփոխություններ է պատրաստում: Մեկնարկային կազմում, հավանաբար, կխաղա Բենզեման: Ֆրանսիացին լավ չի մեկնարկել առաջնությունը, պաշտոնական խաղերում արդեն 860 րոպե գոլ չի հեղինակել: Բացի այդ, Իգուաինը Արգենտինայի հավաքականի կազմում երկու հանդիպման է մասնակցել ու 90 րոպե պայքարել է «Ռամոն Սանչես Պիսխուանում», և Մոուրինյոն ուզում է հանգստի հնարավորություն տալ արգենտինացուն:
Պաշտպանությունում Մարսելոյի փոխարեն հանդես կգա Կոենտրաոն: Վերջինս խաղից դուրս է մնացել Սուպերգավաթի պատասխան խաղից ի վեր Խետաֆեի» հետ հանդիպմանը 4խաղով որակազրկվել էր պահեստայինների նստարանից մրցավարին վիրավորելու համար): Բացի այդ, Մոուրինյոն նման կարևոր հանդիպումներում նախապատվությունը տալիս է Կոենտրաոյին: Մեկնարկային կազմում կարող է լինել նաև Էսյենը` փոխարինելով Արբելոային, քանի որ վերջինս թեթև վնասվածք էր ստացել «Սևիլյայի» հետ խաղում: Եթե Արբելոան չվերականգնվի, հնարավորություն կունենանք հետևելու նաև Էսյենի խաղին:

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ՏՆԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԵՐՈՒՄ «ՌԵԱԼԸ» ԵՐԲԵՔ ՉԻ ՊԱՐՏՎԵԼ


Մադրիդի «Ռեալը», որը երեքշաբթի օրը նոր եվրոպական մրցաշրջանում կմենարկի «Մանեչսթեր Սիթիի» դեմ տնային խաղով, Չեմպիոնների գավաթի խաղարկությունում երբեք չի պարտվել «Սանտիագու Բեռնաբեուում» կայացած առաջին խաղերում:
62/63 մրցաշրջանից սկսած «Ռեալը» հաղթել է Չեմպիոնների լիգայի՝ «Սանտիագո Բեռնաբեուում» կայացած բոլոր խաղերում: Այդ մրցաշրջանի ընթացքում գրանցվել է բացման խաղերում երկու ոչ-ոքիներից մեկը: Մեկնարկային տնային խաղերի վիճակագրությունն է՝ 40 հաղթանակ, երկու ոչ-ոքի և ոչ մի պարտություն: Պատմական այս ցուցանիշով և Չեմպիոնների լիգայի մեկնարկին անհամբերությամբ սպասող «Ռեալի» երկրպագուների աջակցությամբ Մոուրինյոյի սաները կփորձեն «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում շարունակել տնային հանդիպումներում հաջող մեկնարկի ավանդույթը:
Այդ երկու ոչ-ոքիները գրանցվել են 1960/61 մրցաշրջանի «Բարսելոնայի» դեմ խաղում (2-2) և 1962/63 մրցաշրջանի «Անդերլեխտի» դեմ խաղում (3-3): Դրանից հետո թիմը 34 անդընդմեջ հաղթանակ է գրանցել: Դրանց թվում են «Գլազգո Ռեյնջերսի», «Ապոլլոնի», «Սպորայի», «Օդենսեյի» և «Գենկի» դեմ խաղերում 6-0 հաշվով հաղթանակները:
Մոուրինյոյի գլխավորությամբ նախորդ մրցաշրջաններում «Ռեալ Մադրիդը» բացման խաղերն անցկացրել է «Այաքսի» դեմ: 2010 թվականին հոլանդական ակումբը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացրեց խմբային փուլի առաջին տուրի խաղը: «Այաքսի» ֆուտբոլիստի ինքնագոլի և Իգուայինի գոլի շնորհիվ «Ռեալ Մադրիդը» հաղթեց 2-0 հաշվով: Նախորդ մրցաշրջանում առաջին տուրը մրցակցի հարկի տակ անցկացնելուց հետո «Ռեալը» երկրորդ տուրում սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթեց «Այաքսին»: Գոլերի հեղինակ դարձան Ռոնալդուն, Կական և Բենզեման: 


ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԳԱՎԱԹԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՍԱՆՏԻԱԳՈ ԲԵՌՆԱԲԵՈՒՈՒՄ
Մրցաշրջան Հանդիպում Մրցաշրջան Հանդիպում
2011/12 Ռեալ Մադրիդ 3-0 Այաքս 1980/81 Ռեալ Մադրիդ 5-1 Լիմերիկ
2010/11 Ռեալ Մադրիդ 2-0 Այաքս 1979/80 Ռեալ Մադրիդ 2-0 Լևսկի Սոֆիա
2009/10 Ռեալ Մադրիդ 3-0 Օ. Մարսել 1978/79 Ռեալ Մադրիդ 5-0 Պրոգրես
2008/09 Ռեալ Մադրիդ 2-0 Բատե Բորիսով 1976/77 Ռեալ Մադրիդ 1-0 Ստալ
2007/08 Ռեալ Մադրիդ 2-1 Վերդեր Բրեմեն 1975/76 Ռեալ Մադրիդ 4-1 Դ. Բուխարեստ
2006/07 Ռեալ Մադրիդ 5-1 Դ. Կիև 1972/73 Ռեալ Մադրիդ 3-0 Կեֆլավիկ
2005/06 Ռեալ Մադրիդ 2-1 Օլիմպիակոս 1969/70 Ռեալ Մադրիդ 6-1 Օլիմպիակոս
2004/05 Ռեալ Մադրիդ 3-1 Վիսլա 1968/69 Ռեալ Մադրիդ 6-0 Ապոլլոն
2003/04 Ռեալ Մադրիդ 4-2 Օ. Մարսել 1967/68 Ռեալ Մադրիդ 2-1 Այաքս
2002/03 Ռեալ Մադրիդ 6-0 Գենկ 1966/67 Ռեալ Մադրիդ 3-1 Մյունխեն 1860
2001/02 Ռեալ Մադրիդ 4-0 Լոկոմոտիվ 1965/66 Ռեալ Մադրիդ 5-0 Ֆեյենորդ
2000/01 Ռեալ Մադրիդ 1-0 Ս. Մոսկվա 1964/65 Ռեալ Մադրիդ 4-0 Օդենսե
1999/00 Ռեալ Մադրիդ 4-1 Մյոլդե 1963/64 Ռեալ Մադրիդ 6-0 Գ. Ռեյնջերս
1998/99 Ռեալ Մադրիդ 2-0 Ինտեր 1962/63 Ռեալ Մադրիդ 3-3 Անդերլեխտ
1997/98 Ռեալ Մադրիդ 4-1 Ռոսենբորգ 1961/62 Ռեալ Մադրիդ 3-1 Վասսաս
1995/96 Ռեալ Մադրիդ 2-0 Գրասհոպերս 1960/61 Ռեալ Մադրիդ 2-2 Բարսելոնա
1990/91 Ռեալ Մադրիդ 6-0 Օդենսե 1959/60 Ռեալ Մադրիդ 7-0 Ժենես Էշ
1989/90 Ռեալ Մադրիդ 6-0 Սպորա 1958/59 Real Madrid 2-0 Բեշիքթաշ
1988/89 Ռեալ Մադրիդ 3-0 Մոսս 1957/58 Real Madrid 6-0 Ռ. Ամբերես
1987/88 Ռեալ Մադրիդ 2-0 Նապոլի 1956/57 Real Madrid 4-2 Ռապիդ Վիենա
1986/87 Ռեալ Մադրիդ 5-0 Յանգ Բոյս 1955/56 Real Madrid 5-0 Սերվետ


ԺՈԶԵ ՄՈՈՒՐԻՆՅՈ. «ՆՊԱՏԱԿԸ ՈՉ ԹԵ ԲՈԼՈՐ ՎԵՑ ԽԱՂԵՐՈՒՄ ՀԱՂԹԵԼՆ Է, ԱՅԼ ՀԱՋՈՐԴ ՓՈՒԼ ԴՈՒՐՍ ԳԱԼԸ»


Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի մեկնարկից առաջ հարցազրույց է տվել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին. «Իր բնույթով «Ռեալ Մադրիդը» Չեմպիոնների լիգայի ակումբ է: Այդ մասին է խոսում պատմությունն ու վիճակագրությունը: Ոչ մի այլ ակումբ 9 անգամ չի դարձել Չեմպիոնների գավաթակիր: Ես կարծում եմ՝ չկա որևէ ուղղակի ճանապարհ այսպիսի հաջողության հասնելու համար: Դրան կարելի է հասնել միայն լավ աշխատելով, լավ խաղալով, լավ մտածելով, ամեն ինչ լավ պլանավորելով, յուրաքանչյուր խաղում հաղթելու մոտիվացիա և ցանկություն ունենալով: Սակայն այս ամենն էլ հաշվի առնելով, ֆուտբոլն անկանխատեսելի է: Շատ մարզաձևերում միշտ չէ, որ լավագույն ակումբն է հաղթում»,- ասում է Մոուրինյոն:
Արքայական ակումբի մարզիչը նշել է, որ, իհարկե, իրեն տխրեցրել են նախորդ երկու խաղարկությունների կիսաեզրափակիչներում պայքարից դուրս մնալը, սակայն ընդգծել է, որ կարողացել է հաջողությունների հասնել մադրիդյան ակումբի հետ՝ Իսպանիայում «Բարսելոնայի» գերակայությունն ընդհատելուց բացի առաջընթաց գրանցելով նաև եվրոպական ասպարեզում. «Երբ ես եկա «Ռեալ Մադրիդ», ակումբը վիճակահանության ժամանակ առաջին զամբյուղում չէր և դա շատ բանի մասին է խոսում: Եթե չեմ սխալվում 10-րդն էր դասակարգման աղյուսակում: Նախորդ մրցաշրջանում մեր անցած ճանապարհի արդյունքում հայտնվեցինք առաջին զամբյուղի թիմերի թվում: Երկու տարի անընդմեջ հասնելով մինչև կիսաեզրափակիչ՝ մենք հաստատեցինք մեր տեղը առաջին զամբյուղների թիմերի մեջ և ցանկանում ենք ամրագրել: Ամեն ինչ կանեք այս խաղարկությունում մինչև եզրափակիչ հասնելու և «Ռեալ Մադրիդի» համար 10-րդ Չեմպիոնների գավաթը նվաճելու համար»,- ընդգծում է «Ռեալի» մարզիչը: 
Չնայած նախորդ մրցաշրջանի տպավորիչ արդյունքներին, նոր մրցաշրջանից առաջ էլ «Ռեալը» ձեռքբերումներ ունեցավ. «Մադրիդի «Ռեալում» մենք որոշեցինք աշխատել համեմատաբար փոքր կազմի հետ, այդ պատճառով կարևոր էր թիմում ունենալ շատ բազմաֆունկցիոնալ խաղացողներ: Նրանք կարող են խաղալ տարբեր դիրքերում և թիմին բերել հավասարակշռություն և կայունություն, որի կարիքը զգում ենք: Մոդրիչը բավարարում է այդ պահանջներին, քանի որ կարող է խաղալ և՛ որպես 6 համար, և՛ որպես 8 համար, և՛ որպես 10 համար: Նա օժտված է մեծ ֆուտբոլիստներին բնորոշ կախարդանքով. նա ունի ինչպես անհատական, այնպես էլ տակտիկական մեծ տաղանդ: Մյուս ֆուտբոլիստը Էսիենն է, որին շատ լավ եմ ճանաչում: Նրա հետ աշխատել եմ մոտ երեք մրցաշրջան, և նրա փորձը կարող է մեզ բերել այն հավասարակշռությունը, որը պետք է ինչպես պաշտպանողական ոճի կիսապաշտպանի դիրքում, այնպես էլ պաշտպանությունում, որտեղ նա նույնպես կարող է հիանալի խաղալ»,- նշել է պորտուգալացի մասնագետը: 
Մոուրինյոն նաև իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի այն խմբի մասին, որտեղ «Մանչեսթեր Սիթիի», Դորտմունդի «Բուրուսիայի» և Ամստերդամի «Այաքսի» հետ միասին հայտնվել է «Ռեալը». «Մենք խոսում ենք չորս չեմպիոնից կազմված խմբի մասին: Չորս կարևոր առաջնությունների չորս հաղթողներ՝ հատկապես Գերմանիան, Իսպանիան և Անգլիան: Սակայն «Այաքսն» էլ մեծ պատմություն ունեցող ակումբ է, այնպես որ գլխավոր նպատակը ոչ թե բոլոր վեց խաղերում հաղթելն է, այլ խմբային փուլի արգելքը հաղթահարելը, որից հետո կփորձենք զարգացնել հաջողությունը: Ակնհայտ է, որ այս խմբում թիմերը շատ միավորներ կբաժանեն միմյանց միջև»,- եզրափակել է Մոուրինյոն: 

Հարցազրույցի տեսանյութը կարող եք դիտել  ԱՅՍՏԵՂ:

«ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ» – «ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻ» ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄՐՑԱՎԱՐՆ Է ԴԱՄԻՐ ՍԿՈՄԻՆԱՆ

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային տուրի «Ռեալ Մադրիդ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կսպասարկի Դամիր Սկոմինան: Նրա գլխավորած սլովենական մրցավարական բրիգադը երրորդ անգամ է կսպասարկի «Ռեալի» մասնակցությամբ հանդիպումներ: Նախորդ երկու դեպքերում «Ռեալը» հաղթանակներ է տարել՝ 2010/11 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի խմբային փուլում պարտության մատնելով «Այաքսին» (2-0) և նույն խաղարկության փլեյ-օֆում հաղթելով Լիոնի «Օլիմպիկին» (3-0): Հետաքրքիր է, որ ինչպես և առաջիկա երեքշաբթի օրը կայանալիք խաղում, երկու դեպքում էլ խաղերը կայացել են «Բեռնաբեուում»: Նա նաև մեկ անգամ սպասարկել է «Մանչեսթեր Սիթիի» մասնակցությամբ հանդիպում: Դա Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկությունում էր, երբ անգլիական ակումբը սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է «Նապոլիին»: 

      





























1976 թվականի օգոստոսի հինգին ծնված սլովենացին տուրիզմի մենեջեր է, մրցավարական գործունեությամբ զբաղվում է 1994 թվականից, իսկ ՖԻՖԱ-ի մրցավար է դարձել 2003-ին: Բացի Եվրոպայի մինչև 17, 19 և 21 տարեկանների առաջնությունից նրան վստահվել է «Չելսիի» և «Ատլետիկոյի» մասնակցությամբ սուպերգավաթային վերջին հանդիպումը, ինչպես նաև այնպիսի միջազգային մրցաշարեր, ինչպիսիք են Ուկրաինայում ու Լեհաստանում կայացած Եվրոպայի առաջնությունը և Պեկինի Օլիմպիադան:

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՌԵԱԼԸ ԿԽԱՂԱ ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻԻ ԴԵՄ



Ռեալը երեքշաբթի օրը կհյուրընկալի Մանչեսթեր Սիթիին: Մադրիդյան ակումբը հույս ունի շարունակել Չեմպիոնների լիգայում անպարտելի հանդիպումների շղթան, որը սկսվել էր նախորդ տարի: 
Ռեալ Մադրիդն ու Մանեչսթեր Սիթին առաջին անգամ են հանդիպում պատմության ընթացքում: D խմբի մեկնարկային խաղից սկսած Չեմպիոնների գավաթի 9-ակի հաղթողները կփորձեն զարգացնել նախորդ երկու տարիների թիմի նվաճումը մրցաշարում, երբ երկու դեպքում էլ Մոուրինյոյի սաները հասել էին մինչև կիսաեզրափակիչ: Իսկ Մանչեսթեր Սիթին կփորձի գերազանցել իր նախորդ տարվա արդյունքը, երբ թիմը, առաջին անգամ խաղալով Չեմպիոնների լիգայում, չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը: 
Հանդիպման ֆոնը
•  Մադրիդը նախորդ մրցաշրջանում վեց անընդմեջ հաղթանակ է տարել սեփական հարկի տակ հանդիպումներում՝ խփելով 24 գոլ: 2010/11 մրցաշրջանում Ռեալը քառորդ եզրափակիչում 4-0 հաշվով հաղթել է Տոտտենհեմին: Անգլիական թիմերի դեմ տնային խաղերում Ռեալն այսպիսի ցուցանիշ ունի՝ 5 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 2 պարտություն: 
• Սիթին 2011/12 մրցաշրջանի իր հինգ արտագնա խաղերից երեքում պարտվել է՝ Չեմպիոնների լիգայի Ա խմբում իրենից առաջ թողնելով Բավարիային և Նապոլիին, իսկ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչում ճանապարհը զիջել է պորտուգալական «Սպորտինգին»: Սակայն նրանք մրցակցի հարկի տակ 3-0 հաշվով հաղթել են «Վիլյառեալին»՝ չորրորդ փորձից իրենց առաջին հաղթանակը տանելով Իսպանիայում: 
Թիմերի փոխհարաբերությունները 
• Ժոզե Մուրինյոն 2008 թվականին Միլանի «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինեց Ռոբերտո Մանչինիին: Մոուրինյոն իտալացու նկատմամբ առավելության է հասել 2002/03 մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում, երբ «Պորտուն» 4-1 ընդհանուր հաշվով հաղթանակ է տարել Մանչինիի «Լացիոյի» նկատմամբ: 
• Մոուրինյոն իր առաջին պարտությունը «Չելսիի» մարզչի պաշտոնում կրել է «Սիթիից», երբ Մանչեսթերում 2004 թվականի հոկտեմբերին պարտվել է 1-0 հաշվով, սակայն «Սիթիի» դեմ ընդհանուր առմամբ ունի հետևյալ վիճակագրությունը՝ 4 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 1 պարտություն:  
• Մոուրինյոն լավ վիճակագրություն ունի Չեմպիոնների լիգայում անգլիական թիմերի դեմ խաղերում՝ սկսած 2003/04 մրցաշրջանի 1/8 եզրափակիչ փուլում «Պորտուի» հետ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ ընդհանուր 3-2 հաշվով հաղթանակից: Նրա «Ինտերը» 2008/09 մրցաշրջանի նույն փուլում ընդանուր 2-0 հաշվով պարտություն է կրել «Յունայթեդից», բայց մեկ տարի անց կրկին նույն փուլում ընդհանուր 3-1 հաշվով հաղթել է «Չելսիին»: Ապա 2010/11 մրցաշրջանում արդեն «Ռեալի» հետ Մոուրինյոն քառորդ եզրափակիչում տնային և արտագնա հաղթանակներ է տարել «Տոտտենհեմի» նկատմամբ՝ հաղթելով ընդհանուր 5-0 հաշվով: 
• Որպես «Սամպդորիայի» ֆուտբոլիստ Մանչինին 1988/89 մրցաշրջաննի Գավաթակիրների գավաթի և 1991/92 մրցաշրջանի Չեմպիոնների գավաթի եզրափակիչներում պարտվել է «Բարսելոնային»: 1998/99 մրցաշրջանի Գավաթակիրների գավաթի եզրափակիչում նա օգնել է «Լացիոյին»՝ եզրափակիչում 2-1 հաշվով հաղթել «Մալյորկային»: 
• Որպես մարզիչ, Մանչինիի «Ինտերը» 2005/06 մրցաշրջանում քառորդ եզրափակիչում դուրս է մնացել «Վիլյառեալից»: 
• Որպես «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ, Կրիշտիանու Ռոնալդուն 11 անգամ խաղացել է «Սիթիի» դեմ՝ հաղթելով յոթ անգամ և պարտվելով երեք խաղում: Նա չորս գոլ է խփել, բայց նաև երկու կարմիր քարտի է արժանացել՝ երկուսն էլ մրցակցի հարկի տակ:
• Ալվարո Արբելոան, Խաբի Ալոնսոն (երկուսն էլ «Լիվերպուլի» կազմում), Ռիկարդու Կառվալյուն, Մայքլ Էսսիենը (երկուսն էլ «Չելսիի» կազմում) և Լուկա Մոդրիչը («Տոտտենհեմի» կազմում)  նույնպես Պրեմիեր լիգայում խաղացել են «Սիթիի» դեմ: 
• Մոդրիչը «Տոտտենհեմի» կազմում էր, երբ թիմը 2010-ի մայիսին 1-0 հաշվով հաղթեց «Սիթիին» և Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի ուղեգիր նվաճեց: 
• Արբելոան 2009-ի փետրվարին կայացած «Սիթիի» դեմ խաղում ինքնագոլի հեղինակ է դարձել «Լիվերպուլի» կազմում: Խաղն ավարտվել է 1-1 հաշվով:
• Էսյենը 2007-ի հոկտեմբերին «Չելսիի» կազմում դարձել է «Սիթիի» դեմ հանդիպման առաջին գոլի հեղինակը: Այդ խաղում «Չելսին» հաղթեց 6-0 հաշվով: Հաջորդ մրցաշրջանում նա «Ստեմֆորդ Բրիջում» կայացած խաղի միակ գոլի հեղինակը դարձավ:
• Խավի Գարսիան իր կարիերան սկսել է «Ռեալում» և 18 հանդիպման է մասնակցել մինչև 2009-ին «Բենֆիկային» միանալը: 
• Սքոթ Սինքլերը Մոուրինյոյի գլխավորած «Չելսիի» կազմում չորս հանդիպման է մասնակցել, իսկ Մայկոնը 2010 թվականին Չեմպիոնների լիգայում հաղթած Մոուրինյոյի «Ինտերի» կազմից էր: 
• Սերխիո Ագուերոն Մադրիդի «Ատլետիկոյում» հանդես գալու ժամանակ ոչ մի հաղթանակ չի տարել «Ռեալի» դեմ դերբիներում: Չնայած խփած երեք գոլերին, նա «Ռեալի» դեմ 11 խաղից ութում պարտվել է: 
• «Բարսելոնայի» կազմում Իսպանիայի կրկնակի չեմպիոն Յայա Տուրեն հինգ հանդիպում է անցկացրել «Ռեալի» դեմ՝ տանելով երեք հաղթանակ և կրելով երկու պարտություն:  
• Դավիդ Սիլվան (Սելտա Վիգոյի և Վալենսիայի կազմում) և Պաբլո Զաբալետան (Էսպանյոլի կազմում) ժամանակին նույնպես խաղացել են «Ռեալի» դեմ իսպանական Լա Լիգայում: 
• Եվրո-2012-ի ժամանակ Ֆրանիայի հավաքականի կազմում Կարիմ Բենզեման խաղացել է Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներ Ջո Հարթի, Ջեյմս Միլների և այդ խաղում գոլի հեղինակ դարձած Ջոլեոն Լեսքոթի դեմ: 1-1 հաշվով ավարտված այդ խաղում Ֆրանսիայի պատասխան գոլը խփել է «Սիթիի» մեկ այլ ֆուտբոլիստ Սամիր Նասրին: Ալոնսոն քառորդ եզրափակիչում, երբ Իսպանիան հաղթեց Ֆրանսիային, դարձավ երկու գոլի հեղինակ: Ֆրանսիայի կազմում խաղում էին Բենզեման, Նասրին և Գայել Կլիշին: 
• Իտալիայի կազմում Մարիո Բալոտելլին խաղացել է Իկեր Կասիլյասի, Սերխիո Ռամոսի, Ալոնսոյի, Արբելոյի և Սիլվայի հետ: Դա խմբային փուլի 1-1 հաշվով ավարտված հանդիպումն էր և Իսպանիայի հավաքականի 4-0 հաշվով հաղթանակը եզրափակիչում:

пятница, 30 марта 2012 г.

«ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻՆ» ՊԱՏՐԱՍՏ Է ՇԱԲԱԹԱԿԱՆ 500 ՀԱԶԱՐ ՖՈՒՆՏ ՎՃԱՐԵԼ ՌՈՆԱԼԴՈՒԻՆ


Անգլիական «Մանչեսթեր Սիթին» պարտաստ է պայթեցնել ամառային տրանսֆերային շուկան՝ ձեռք բերելով Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշիտանու Ռոնալդուին: Ըստ բրիտանական լրատվամիջոցների, ակումբը պատրսաստ է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվողի համար մոտ 80 միլիոն ֆունտ ստեռլինգ վճարել: Իսկ պորտուգալացուն «Սիթին» պատրաստ է 400-500 հազար շաբաթական աշխատավարձ վճարել Նման գործարքը Ռոնալդուին կդարձնի ֆուտբոլի պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Ռոնալդուի գնման գումարը նախապատրաստելու համար «Սիթին» պատրաստ է ամռանը բաժանվել Կառլոս Տևեսից, Էդին Դժեկոյից, Նայջլ դե Յոնգից, Էմանուել Ադեբայորից, Ուեյն Բրիջից և Ռոկե Սանտա Կրուսից: Այս ֆուտբոլիսնտերին վաճառելը թույլ կտա ֆուտբոլիստների աշխատավարձից լրացուցիչ 38 միլիոն եվրո ստանալ մեկ տարվա ընթացքում (շաբաթական մոտ 800 հազար եվրո): Հիշեցնենք, որ Ռոնալդուն 2009թ. «Մանչեսթեր Յունայթեդից» «Ռեալ» էր տեղափոխվել նույն 80 միլիոն ֆունտի դիմաց:
Հիմա պորտուգալացին շաբաթական ստանում է 250 հազար ֆունտ, բայց մադրիդցիների հետ պայմանագրի վերջին տարում (2014/15) այն պետք է աճի մինչև 400 հազարի:

ՌՈԲՍՈՆԸ ՄՈՈՒՐԻՆՅՈՅԻՆ ՏԵՍՆՈՒՄ Է ՈՐՊԵՍ ՖԵՐԳՅՈՒՍՈՆԻ ՓՈԽԱՐԻՆՈՂ


Անգլիական ֆուտբոլի լեգենդ Բրայան Ռոբսոնը Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին տեսնում է որպես «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնի փոխարինող, տեղեկացնում է TribalFootball.com-ը:
«Ինչքանով ես եմ տեղյակ, «Մանչեսթեր Յունայթեդը» դեռևս չի ցանկանում հրաժեշտ տալ Ֆերգյուսոնին, և մոտ ժամանակներս դա համարյա թե անհնար է: Բայց վաղ թե ուշ նրանք պետք է մտածեն նրան նոր փոխարինող գտնելու ուղղությամբ, իսկ Մոուրինյոն ամենաարժանի թեկնածուն է այդ պաշտոնում»,-ասել է Ռոբսոնը: