![]() | |
Մոդրիչը, Արբելոան, Ալոնսոն, Էսյենը, Ռոնալդուն ու Կառվալյուն Անգլիայի առաջնությունում հաղթել են «Սիթիին»:
Չնայած «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» երբեք պաշտոնական հանդիպումների շրջանակներում չեն հանդիպել, «արքայական» թիմի վեց ֆուտբոլիստ գիտի, թե ինչ է նշանակում խաղալ «Սիթիի» դեմ:
Մոդրիչը, Արբելոան, Ալոնսոն, Էսյենը, Ռոնալդուն ու Կառվալյուն ոչ միայն
հանդիպել են անգլիացիներին, այլև միջին հաշվարկով բացասական արդյունք չեն
ունեցել նրանց դեմ խաղերում:
Այս առումով Ռոնալդուն ամենափորձառուն է. նա 11 անգամ հանդիպել է «Սիթիին»: Բացի այդ, պորտուգալացի գոլահարը 4 անգամ գրավել է նրանց դարպասը: Վերջին գնդակը Ռոնալդուն խփել է «Սիթիի» դեմ
իր վերջին խաղում: Ինչ վերաբերում է հաղթանակների թվին, Ռոնալդուն ու
Էսյենը հավասար ցուցանիշ ունեն. երկուսն էլ 7-ական անգամ հաղթել են «Սիթիին»:
Մյուս կողմից, Ալոնսոն ու Արբելոան երբեք չեն պարտվել «Ռեալի» առաջիկա մրցակցին: «Լիվերպուլի» կազմում «Սիթիի» դեմ անցկացրած 4 խաղում Ալոնսոն 3 հաղթանակ ու 1 ոչ-ոքի է գրանցել, իսկ Արբելոան` 3 ոչ-ոքի ու 1 հաղթանակ: Այսպիսով, «Ռեալի» այն վեց ֆուտբոլիստները, որոնք ժամանակին պայքարել են «Սիթիի» հետ, միջին հաշվարկով դրական արդյունք են ունեցել «Ռեալի» առաջիկա մրցակցի հետ հակամարտությունում:
![]() ![]() ![]() ![]() |
понедельник, 17 сентября 2012 г.
ՎԵՑ ՄԱԴՐԻԴԻՍՏՆԵՐ «ՍԻԹԻԻ» ԴԵՄ ԽԱՂԱԼՈՒ ՓՈՐՁ ՈՒՆԵՆ
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)

Комментариев нет:
Отправить комментарий