Ռեալը երեքշաբթի օրը կհյուրընկալի Մանչեսթեր Սիթիին: Մադրիդյան ակումբը հույս ունի շարունակել Չեմպիոնների լիգայում անպարտելի հանդիպումների շղթան, որը սկսվել էր նախորդ տարի:
Ռեալ
Մադրիդն ու Մանեչսթեր Սիթին առաջին անգամ են հանդիպում պատմության
ընթացքում: D խմբի մեկնարկային խաղից սկսած Չեմպիոնների գավաթի 9-ակի
հաղթողները կփորձեն զարգացնել նախորդ երկու տարիների թիմի նվաճումը
մրցաշարում, երբ երկու դեպքում էլ Մոուրինյոյի սաները հասել էին մինչև
կիսաեզրափակիչ: Իսկ Մանչեսթեր Սիթին կփորձի գերազանցել իր նախորդ տարվա
արդյունքը, երբ թիմը, առաջին անգամ խաղալով Չեմպիոնների լիգայում,
չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը:
Հանդիպման ֆոնը
•
Մադրիդը նախորդ մրցաշրջանում վեց անընդմեջ հաղթանակ է տարել սեփական հարկի
տակ հանդիպումներում՝ խփելով 24 գոլ: 2010/11 մրցաշրջանում Ռեալը քառորդ
եզրափակիչում 4-0 հաշվով հաղթել է Տոտտենհեմին: Անգլիական թիմերի դեմ
տնային խաղերում Ռեալն այսպիսի ցուցանիշ ունի՝ 5 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 2
պարտություն:
• Սիթին
2011/12 մրցաշրջանի իր հինգ արտագնա խաղերից երեքում պարտվել է՝
Չեմպիոնների լիգայի Ա խմբում իրենից առաջ թողնելով Բավարիային և Նապոլիին,
իսկ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչում ճանապարհը զիջել է պորտուգալական
«Սպորտինգին»: Սակայն նրանք մրցակցի հարկի տակ 3-0 հաշվով հաղթել են
«Վիլյառեալին»՝ չորրորդ փորձից իրենց առաջին հաղթանակը տանելով
Իսպանիայում:
Թիմերի փոխհարաբերությունները
• Ժոզե
Մուրինյոն 2008 թվականին Միլանի «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնում
փոխարինեց Ռոբերտո Մանչինիին: Մոուրինյոն իտալացու նկատմամբ առավելության է
հասել 2002/03 մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում, երբ «Պորտուն»
4-1 ընդհանուր հաշվով հաղթանակ է տարել Մանչինիի «Լացիոյի» նկատմամբ:
•
Մոուրինյոն իր առաջին պարտությունը «Չելսիի» մարզչի պաշտոնում կրել է
«Սիթիից», երբ Մանչեսթերում 2004 թվականի հոկտեմբերին պարտվել է 1-0
հաշվով, սակայն «Սիթիի» դեմ ընդհանուր առմամբ ունի հետևյալ
վիճակագրությունը՝ 4 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 1 պարտություն:
•
Մոուրինյոն լավ վիճակագրություն ունի Չեմպիոնների լիգայում անգլիական
թիմերի դեմ խաղերում՝ սկսած 2003/04 մրցաշրջանի 1/8 եզրափակիչ փուլում
«Պորտուի» հետ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ ընդհանուր 3-2 հաշվով
հաղթանակից: Նրա «Ինտերը» 2008/09 մրցաշրջանի նույն փուլում ընդանուր 2-0
հաշվով պարտություն է կրել «Յունայթեդից», բայց մեկ տարի անց կրկին նույն
փուլում ընդհանուր 3-1 հաշվով հաղթել է «Չելսիին»: Ապա 2010/11
մրցաշրջանում արդեն «Ռեալի» հետ Մոուրինյոն քառորդ եզրափակիչում տնային և
արտագնա հաղթանակներ է տարել «Տոտտենհեմի» նկատմամբ՝ հաղթելով ընդհանուր
5-0 հաշվով:
• Որպես
«Սամպդորիայի» ֆուտբոլիստ Մանչինին 1988/89 մրցաշրջաննի Գավաթակիրների
գավաթի և 1991/92 մրցաշրջանի Չեմպիոնների գավաթի եզրափակիչներում պարտվել է
«Բարսելոնային»: 1998/99 մրցաշրջանի Գավաթակիրների գավաթի եզրափակիչում նա
օգնել է «Լացիոյին»՝ եզրափակիչում 2-1 հաշվով հաղթել «Մալյորկային»:
• Որպես մարզիչ, Մանչինիի «Ինտերը» 2005/06 մրցաշրջանում քառորդ եզրափակիչում դուրս է մնացել «Վիլյառեալից»:
• Որպես
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ, Կրիշտիանու Ռոնալդուն 11 անգամ խաղացել
է «Սիթիի» դեմ՝ հաղթելով յոթ անգամ և պարտվելով երեք խաղում: Նա չորս գոլ է
խփել, բայց նաև երկու կարմիր քարտի է արժանացել՝ երկուսն էլ մրցակցի հարկի
տակ:
• Ալվարո
Արբելոան, Խաբի Ալոնսոն (երկուսն էլ «Լիվերպուլի» կազմում), Ռիկարդու
Կառվալյուն, Մայքլ Էսսիենը (երկուսն էլ «Չելսիի» կազմում) և Լուկա Մոդրիչը
(«Տոտտենհեմի» կազմում) նույնպես Պրեմիեր լիգայում խաղացել են «Սիթիի»
դեմ:
•
Մոդրիչը «Տոտտենհեմի» կազմում էր, երբ թիմը 2010-ի մայիսին 1-0 հաշվով
հաղթեց «Սիթիին» և Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի ուղեգիր նվաճեց:
•
Արբելոան 2009-ի փետրվարին կայացած «Սիթիի» դեմ խաղում ինքնագոլի հեղինակ է
դարձել «Լիվերպուլի» կազմում: Խաղն ավարտվել է 1-1 հաշվով:
• Էսյենը
2007-ի հոկտեմբերին «Չելսիի» կազմում դարձել է «Սիթիի» դեմ հանդիպման
առաջին գոլի հեղինակը: Այդ խաղում «Չելսին» հաղթեց 6-0 հաշվով: Հաջորդ
մրցաշրջանում նա «Ստեմֆորդ Բրիջում» կայացած խաղի միակ գոլի հեղինակը
դարձավ:
• Խավի Գարսիան իր կարիերան սկսել է «Ռեալում» և 18 հանդիպման է մասնակցել մինչև 2009-ին «Բենֆիկային» միանալը:
• Սքոթ
Սինքլերը Մոուրինյոյի գլխավորած «Չելսիի» կազմում չորս հանդիպման է
մասնակցել, իսկ Մայկոնը 2010 թվականին Չեմպիոնների լիգայում հաղթած
Մոուրինյոյի «Ինտերի» կազմից էր:
• Սերխիո
Ագուերոն Մադրիդի «Ատլետիկոյում» հանդես գալու ժամանակ ոչ մի հաղթանակ չի
տարել «Ռեալի» դեմ դերբիներում: Չնայած խփած երեք գոլերին, նա «Ռեալի» դեմ
11 խաղից ութում պարտվել է:
•
«Բարսելոնայի» կազմում Իսպանիայի կրկնակի չեմպիոն Յայա Տուրեն հինգ
հանդիպում է անցկացրել «Ռեալի» դեմ՝ տանելով երեք հաղթանակ և կրելով երկու
պարտություն:
• Դավիդ
Սիլվան (Սելտա Վիգոյի և Վալենսիայի կազմում) և Պաբլո Զաբալետան (Էսպանյոլի
կազմում) ժամանակին նույնպես խաղացել են «Ռեալի» դեմ իսպանական Լա
Լիգայում:
•
Եվրո-2012-ի ժամանակ Ֆրանիայի հավաքականի կազմում Կարիմ Բենզեման խաղացել է
Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներ Ջո Հարթի, Ջեյմս Միլների և այդ խաղում
գոլի հեղինակ դարձած Ջոլեոն Լեսքոթի դեմ: 1-1 հաշվով ավարտված այդ խաղում
Ֆրանսիայի պատասխան գոլը խփել է «Սիթիի» մեկ այլ ֆուտբոլիստ Սամիր Նասրին:
Ալոնսոն քառորդ եզրափակիչում, երբ Իսպանիան հաղթեց Ֆրանսիային, դարձավ
երկու գոլի հեղինակ: Ֆրանսիայի կազմում խաղում էին Բենզեման, Նասրին և
Գայել Կլիշին:
•
Իտալիայի կազմում Մարիո Բալոտելլին խաղացել է Իկեր Կասիլյասի, Սերխիո
Ռամոսի, Ալոնսոյի, Արբելոյի և Սիլվայի հետ: Դա խմբային փուլի 1-1 հաշվով
ավարտված հանդիպումն էր և Իսպանիայի հավաքականի 4-0 հաշվով հաղթանակը
եզրափակիչում:
Комментариев нет:
Отправить комментарий