Եթե Արբելոան չհասցնի վերականգնվել, նրա փոխարեն մեկնարկային կազմում կլինի Էսյենը:
«Մանչեսթեր Սիթիի» հետ
խաղում Ժոզե Մոուրինյոն մեկնարկային կազմի փոփոխություններ է նախատեսում:
Սպասվում է, որ Լուկա Մոդրիչը հանդիպմանը կմասնակցի հենց մեկնարկից, քանի
որ «Սևիլյայի» հետ խաղում նրա` խաղադաշտ դուրս գալուց հետո «Ռեալն» ավելի
շատ էր գրոհում ու վտանգավոր պահեր ստեղծում: Եթե պորտուգալացի մարզիչն
այսպիսի որոշում կայացնի, ապա ստիպված կլինի զոհաբերել Օզիլին, որն, ի դեպ,
իր լավագույն խաղը չցուցադրեց «Սևիլյայի» դեմ հանդիպմանը:
Հարձակման
գծում Մոուրինյոն նույնպես փոփոխություններ է պատրաստում: Մեկնարկային
կազմում, հավանաբար, կխաղա Բենզեման: Ֆրանսիացին լավ չի մեկնարկել
առաջնությունը, պաշտոնական խաղերում արդեն 860 րոպե գոլ չի հեղինակել: Բացի
այդ, Իգուաինը Արգենտինայի հավաքականի կազմում երկու հանդիպման է
մասնակցել ու 90 րոպե պայքարել է «Ռամոն Սանչես Պիսխուանում», և Մոուրինյոն ուզում է հանգստի հնարավորություն տալ արգենտինացուն:
Պաշտպանությունում Մարսելոյի փոխարեն հանդես կգա Կոենտրաոն: Վերջինս խաղից դուրս է մնացել Սուպերգավաթի պատասխան խաղից ի վեր («Խետաֆեի» հետ հանդիպմանը 4խաղով որակազրկվել էր պահեստայինների նստարանից մրցավարին վիրավորելու համար): Բացի
այդ, Մոուրինյոն նման կարևոր հանդիպումներում նախապատվությունը տալիս է
Կոենտրաոյին: Մեկնարկային կազմում կարող է լինել նաև Էսյենը` փոխարինելով
Արբելոային, քանի որ վերջինս թեթև վնասվածք էր ստացել «Սևիլյայի» հետ խաղում: Եթե Արբելոան չվերականգնվի, հնարավորություն կունենանք հետևելու նաև Էսյենի խաղին:
Комментариев нет:
Отправить комментарий