Չեմպիոնների
լիգայի խմբային փուլի մեկնարկային տուրի «Ռեալ Մադրիդ» - «Մանչեսթեր Սիթի»
հանդիպումը կսպասարկի Դամիր Սկոմինան: Նրա գլխավորած սլովենական
մրցավարական բրիգադը երրորդ անգամ է կսպասարկի «Ռեալի» մասնակցությամբ
հանդիպումներ: Նախորդ երկու դեպքերում «Ռեալը» հաղթանակներ է տարել՝
2010/11 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի խմբային փուլում պարտության
մատնելով «Այաքսին» (2-0) և նույն խաղարկության փլեյ-օֆում հաղթելով Լիոնի
«Օլիմպիկին» (3-0): Հետաքրքիր է, որ ինչպես և առաջիկա երեքշաբթի օրը
կայանալիք խաղում, երկու դեպքում էլ խաղերը կայացել են «Բեռնաբեուում»: Նա
նաև մեկ անգամ սպասարկել է «Մանչեսթեր Սիթիի» մասնակցությամբ հանդիպում: Դա
Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկությունում էր, երբ անգլիական ակումբը
սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է «Նապոլիին»:
1976 թվականի օգոստոսի հինգին ծնված սլովենացին տուրիզմի մենեջեր է, մրցավարական
գործունեությամբ զբաղվում է 1994 թվականից, իսկ ՖԻՖԱ-ի մրցավար է դարձել
2003-ին: Բացի Եվրոպայի մինչև 17, 19 և 21 տարեկանների առաջնությունից նրան
վստահվել է «Չելսիի» և «Ատլետիկոյի» մասնակցությամբ սուպերգավաթային
վերջին հանդիպումը, ինչպես նաև այնպիսի միջազգային մրցաշարեր, ինչպիսիք են
Ուկրաինայում ու Լեհաստանում կայացած Եվրոպայի առաջնությունը և Պեկինի
Օլիմպիադան:
Комментариев нет:
Отправить комментарий