«Ռեալը» բարդ շրջան է ապրում, և դա դեռ բավական չէ, նաև ստիպված է ճգնաժամին վերջ դնել ամենաբարդ մրցակիցներից մեկի` «Մանչեսթեր Սիթիի» հետ
խաղում: Անգլիայի չեմպիոնը ապրիլ ամսից ի վեր պարտություն չի կրել. 13
խաղից 11-ում հաղթել է և ընդամենը 2 ոչ-ոքի է գրանցել: Այս թվերը ևս մեկ
անգամ ապացուցում են «Ռեալին» բաժին հասած մրցակցի լավ մարզավիճակն ու մեծ ներուժը:
Ապրիլի 8-ին «Արսենալին» պարտվելուց հետո (1-0) «Սիթին» հաղթահարել
է գրեթե բոլոր մրցակիցների արգելքները: Ֆուտբոլային խոշոր
առաջնությունների չեմպիոններից ու գրանդերից ամենալավ արդյունքը գրանցում է
հենց «Սիթին», քանի որ «Ռեալը», «Բարսելոնան», «Մանչեսթեր Յունայթեդը», «Բորուսիան», «ՊՍԺ»-ն կամ «Յուվենթուսը» հասցրել են սայթաքել վերջին ամիսներին:
Վստահ են, որ հաղթելու են.
«Սիթին» գալիս է Մադրիդ միայն երեք միավոր վաստակելու նպատակով: «Սթոք Սիթիի» հետ ոչ-ոքի խաղալուց հետո թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտարարել է, որ իրենք վստահությամբ լի են մեկնելու «Բեռնաբեու»: Իտալացի մասնագետը նշել է, որ իր թիմը դասեր է քաղել ՉԼ-ի անցած տարվա մրցաշարից. «Այս տարի մենք ավելի հասուն թիմ ենք, ավելի մրցունակ ենք: Հավատում ենք մեր ուժերին»:
Комментариев нет:
Отправить комментарий