Մադրիդի «Ռեալը», որը երեքշաբթի օրը նոր եվրոպական մրցաշրջանում կմենարկի «Մանեչսթեր Սիթիի» դեմ տնային խաղով, Չեմպիոնների գավաթի խաղարկությունում երբեք չի պարտվել «Սանտիագու Բեռնաբեուում» կայացած առաջին խաղերում:
62/63 մրցաշրջանից սկսած «Ռեալը» հաղթել է Չեմպիոնների լիգայի՝ «Սանտիագո Բեռնաբեուում» կայացած բոլոր խաղերում: Այդ մրցաշրջանի ընթացքում գրանցվել է բացման խաղերում երկու ոչ-ոքիներից մեկը: Մեկնարկային տնային խաղերի վիճակագրությունն է՝ 40 հաղթանակ, երկու ոչ-ոքի և ոչ մի պարտություն: Պատմական այս ցուցանիշով և Չեմպիոնների լիգայի մեկնարկին անհամբերությամբ սպասող «Ռեալի» երկրպագուների աջակցությամբ Մոուրինյոյի սաները կփորձեն «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում շարունակել տնային հանդիպումներում հաջող մեկնարկի ավանդույթը:
Այդ երկու ոչ-ոքիները գրանցվել են 1960/61 մրցաշրջանի «Բարսելոնայի» դեմ խաղում (2-2) և 1962/63 մրցաշրջանի «Անդերլեխտի» դեմ խաղում (3-3): Դրանից հետո թիմը 34 անդընդմեջ հաղթանակ է գրանցել: Դրանց թվում են «Գլազգո Ռեյնջերսի», «Ապոլլոնի», «Սպորայի», «Օդենսեյի» և «Գենկի» դեմ խաղերում 6-0 հաշվով հաղթանակները:
Մոուրինյոյի գլխավորությամբ նախորդ մրցաշրջաններում «Ռեալ Մադրիդը» բացման խաղերն անցկացրել է «Այաքսի» դեմ: 2010 թվականին հոլանդական ակումբը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացրեց խմբային փուլի առաջին տուրի խաղը: «Այաքսի» ֆուտբոլիստի ինքնագոլի և Իգուայինի գոլի շնորհիվ «Ռեալ Մադրիդը» հաղթեց 2-0 հաշվով: Նախորդ մրցաշրջանում առաջին տուրը մրցակցի հարկի տակ անցկացնելուց հետո «Ռեալը» երկրորդ տուրում սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթեց «Այաքսին»: Գոլերի հեղինակ դարձան Ռոնալդուն, Կական և Բենզեման:
ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԳԱՎԱԹԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՍԱՆՏԻԱԳՈ ԲԵՌՆԱԲԵՈՒՈՒՄ | |||||||
Մրցաշրջան | Հանդիպում | Մրցաշրջան | Հանդիպում | ||||
2011/12 | Ռեալ Մադրիդ 3-0 Այաքս | 1980/81 | Ռեալ Մադրիդ 5-1 Լիմերիկ | ||||
2010/11 | Ռեալ Մադրիդ 2-0 Այաքս | 1979/80 | Ռեալ Մադրիդ 2-0 Լևսկի Սոֆիա | ||||
2009/10 | Ռեալ Մադրիդ 3-0 Օ. Մարսել | 1978/79 | Ռեալ Մադրիդ 5-0 Պրոգրես | ||||
2008/09 | Ռեալ Մադրիդ 2-0 Բատե Բորիսով | 1976/77 | Ռեալ Մադրիդ 1-0 Ստալ | ||||
2007/08 | Ռեալ Մադրիդ 2-1 Վերդեր Բրեմեն | 1975/76 | Ռեալ Մադրիդ 4-1 Դ. Բուխարեստ | ||||
2006/07 | Ռեալ Մադրիդ 5-1 Դ. Կիև | 1972/73 | Ռեալ Մադրիդ 3-0 Կեֆլավիկ | ||||
2005/06 | Ռեալ Մադրիդ 2-1 Օլիմպիակոս | 1969/70 | Ռեալ Մադրիդ 6-1 Օլիմպիակոս | ||||
2004/05 | Ռեալ Մադրիդ 3-1 Վիսլա | 1968/69 | Ռեալ Մադրիդ 6-0 Ապոլլոն | ||||
2003/04 | Ռեալ Մադրիդ 4-2 Օ. Մարսել | 1967/68 | Ռեալ Մադրիդ 2-1 Այաքս | ||||
2002/03 | Ռեալ Մադրիդ 6-0 Գենկ | 1966/67 | Ռեալ Մադրիդ 3-1 Մյունխեն 1860 | ||||
2001/02 | Ռեալ Մադրիդ 4-0 Լոկոմոտիվ | 1965/66 | Ռեալ Մադրիդ 5-0 Ֆեյենորդ | ||||
2000/01 | Ռեալ Մադրիդ 1-0 Ս. Մոսկվա | 1964/65 | Ռեալ Մադրիդ 4-0 Օդենսե | ||||
1999/00 | Ռեալ Մադրիդ 4-1 Մյոլդե | 1963/64 | Ռեալ Մադրիդ 6-0 Գ. Ռեյնջերս | ||||
1998/99 | Ռեալ Մադրիդ 2-0 Ինտեր | 1962/63 | Ռեալ Մադրիդ 3-3 Անդերլեխտ | ||||
1997/98 | Ռեալ Մադրիդ 4-1 Ռոսենբորգ | 1961/62 | Ռեալ Մադրիդ 3-1 Վասսաս | ||||
1995/96 | Ռեալ Մադրիդ 2-0 Գրասհոպերս | 1960/61 | Ռեալ Մադրիդ 2-2 Բարսելոնա | ||||
1990/91 | Ռեալ Մադրիդ 6-0 Օդենսե | 1959/60 | Ռեալ Մադրիդ 7-0 Ժենես Էշ | ||||
1989/90 | Ռեալ Մադրիդ 6-0 Սպորա | 1958/59 | Real Madrid 2-0 Բեշիքթաշ | ||||
1988/89 | Ռեալ Մադրիդ 3-0 Մոսս | 1957/58 | Real Madrid 6-0 Ռ. Ամբերես | ||||
1987/88 | Ռեալ Մադրիդ 2-0 Նապոլի | 1956/57 | Real Madrid 4-2 Ռապիդ Վիենա | ||||
1986/87 | Ռեալ Մադրիդ 5-0 Յանգ Բոյս | 1955/56 | Real Madrid 5-0 Սերվետ |
Комментариев нет:
Отправить комментарий