воскресенье, 25 марта 2012 г.

ԳՎԱՐԴԻՈԼԱ. «ՎԵՑ ՄԻԱՎՈՐՆ ԱՎԵԼԻ ՔԻՉ Է ՔԱՆ ՏԱՍԸ, ԲԱՅՑ ՄԻԵՎՆՈՒՅՆ Է ԴԱ ՇԱՏ Է»


«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան դեռևս համոզված է, որ կատալոնացիները հնարավորություն չունեն «Ռեալին» անցնելու չեմպիոնական մրցավազքում, չնայած նրան, որ ակումբների միջև տարբերությունը նվազել է մինչև վեց միավորի:
«Ես չեմ դիտել «Ռեալի» խաղը «Վիլյառեալի» դեմ, այդ պատճառով ոչինչ չեմ կարող ասել: Երբ լսեցի ոչ-ոքիի մասին, ավելի երջանիկ էի, քան, եթե լսեի «Ռեալի» հաղթանակի մասին: Սակայն գիշերը հանգիստ քնել եմ: Մենք հետևում ենք նրանց, այդ պատճառով մեզ համար լավ է, որ «Ռեալը» միավորներ է կորցնում: Վեց միավորն ավելի քիչ է, քան տասը, բայց միևնույնն է՝ շատ է: «Ռեալը» երկու անգամ ոչ-ոքի է խաղացել, բայց դա չի նշանակում, որ նրանք այլևս միավոր չեն կորցնի:«Ռեալը» պատրաստ է հաղթել իր բոլոր խաղերը: Այդ պատճառով էլ ասել եմ, որ տիտղոսը նվաճելու շանս չկա: Այս մեկնաբանությունը հենված էր բացառապես մարզական գործոնի վրա»,- ասել է Գվարդիոլան:

Комментариев нет:

Отправить комментарий