понедельник, 26 марта 2012 г.

ՌԱՄՈՍԸ «ՌԵԱԼԻ» ՀԵՏ 150 ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏՈՆԵԼ ԼԱ ԼԻԳԱՅԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ


«Սոսյեդադի» հետ խաղը 222-րդն էր Լա լիգայի շրջանակներում, որոնցից 150-ում Ռամոսը «Ռեալի» հետ հասել է հաղթանակի: Անցկացրած 222 խաղերում դարձել է 28 գոլի հեղինակ: 
Ռամոսը 25-րդ մադրիդիստն է, ով թիմի հետ տոնել է ավելի շատ հաղթանակներ: Նա «Ռեալի» հետ նվաճել է Լա Լիգայի տիտղոսը 2007/08 մրցաշրջանում: 
Մեկ մրցաշրջանի ընթացքում, միջինը 21 խաղում Ռամոսը «Ռեալի» հետ հաղթանակ է տոնել: Այս մրցաշրջանում Ռամոսը մասնակցել է 27 խաղի, որոնցից 23-ում «Ռեալը» հաղթել է, այդ խաղերում պաշտպանը դարձել է 3 գոլի հեղինակ: 
Իկեր Կասիլյասը ներկայիս կազմից միակ խաղացողն է, ով ավելի շատ հանդիպումներ է անցկացրել Լա lիգայում` 290 խաղ, Իգուաինը մասնակցել է 111 խաղի, իսկ Մարսելոն` 108:

Комментариев нет:

Отправить комментарий