воскресенье, 25 марта 2012 г.

ԶԻԴԱՆ. «ՎԱՂ ԹԵ ՈՒՇ ՄԱՐԶԻՉ ԿԴԱՌՆԱՄ»


Ըստ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի  հարցման վերջին 50 տարեիների Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ, ներկայումս «Ռեալի» տնօրեն Զինեդին Զիդանը  հայտնել է, որ իրեն տեսնում է մարզչի դերում: «Ես ցանկանում եմ վաղ թե ուշ մարզիչ դառնալ:
Ցանկանում եմ փոխանցել իմ փորձը: Սա այն է, ինչ ես կարողանում եմ բոլորից շատ և ամենից լավ գիտեմ: Բայց ես ժամանակ ունեմ և չեմ շտապում: Ես անձնական ամբիցիաներ չունեմ, ես պարզապես ցանկանում եմ ուսումնասիրել ամեն ինչ, պատրաստվել: Դա նորմալ էվոլյուցիա է»:Զիդանը նաև հույս է հայտնել, որ Ֆրանսիայի հավաքականը հաջող հանդես կգա Եվրոպայի առաջնությունում: «Մենք անհրաժեշտ ամեն ինչ ունենք. առաջին հերթին լավ մարզիչ, ինչպես նաև ֆուտբոլիստների անհատական վարպետություն, ինչպիսին են Ռիբերին ու Բենզեման: Այս թիմը դեռ չի  հասել իր մաքսիմումին, բայց հույս ունեմ, որ այն կկարողան դա անել այս Եվրոյում»,- ասել է Զիդանը:

Комментариев нет:

Отправить комментарий