четверг, 22 марта 2012 г.

«ԲԱԲԵԼՈՆՅԱՆ ԽԱՌՆԱՇՓՈԹ»

Փորձենք հասկանալ, թե ինչ արեց մրցավարը երեկվա խաղում:
Ծնունդով Մալագայից Պարադաս Ռոմերոն խաղի ընթացքում ցույց տվեց 12 դեղին ու 4 կարմիր քարտ: Բոլոր կարմիրները՝ «Ռեալին»:
Ժոզե Մոուրինյոն ու Ռուի Ֆարիան հեռացվեցին մրցավարի հետ վիճաբանելու համար, Սերխիո Ռամոսը՝ կոպիտ խաղի, իսկ Օզիլը՝ վիրավորական արտահայտությունների համար:
Բայց սա էլ դեռ վերջը չէ: Արդեն խաղից հետո հանդերձարանի ճանապարհին պորտուգալացի պաշտպան Պեպեն մրցավարին ասել է.«Անառակի ծնունդ, դու խլեցիր մեզանից հաղթանակը»: Մրցավարը, առանց երկար մտածելու, 5-րդ անգամ հանեց կարմիր քարտը: Իսկ Պեպեի խոսքերը նա գրանցել է հետխաղյա արձանագրության մեջ: Այսպիսով Պեպեին սպասվում է մինչև մի քանի խաղ որակազրկում:
Այսպիսով Մոուրինյոն, Ֆարիան, Ռամոսը, Պեպեն, Օզիլը, ինչպես նաև 5-րդ դեղինը ստացավ Լասը բաց կթողնեն մյուս խաղը:
Վերջում նշենք, որ Ռոմերոն չսահմանափակվեց այս ամենով: Նա երկու անգամ դեղին ցույց տվեց Մարկո Ռուբենին ու չհեռացրեց նրան: Իսկ խաղի վերջում նա ասել է, թե իբր առաջին դեղինը Մարկոս Սենային է ցույց տվել:

Комментариев нет:

Отправить комментарий