Երեկ կայացած հանդիպման ժամանակ Սերխիո Ռամոսը հեռացվեց խաղադաշտից: Այդ կարմիր քարտը Ռամոսին դարձրեց ռեկորդակիր. նա «Սևիլյայից» 2005 թվականին «Ռեալ» տեղափոխվելուց հետո ստացավ արդեն 11-րդ կարմիրը «բլանկոսների» կազմում:
Ռամոսը սկզբում դեղին քարտ էր ստացել, սակայն խախտելով կանոնները Նիլմարի հետ պայքարում՝ ստացավ երկրորդ դեղինն ու հեռացվեց խաղադաշտից: Իր գրանցած ռեկորդով Ռամոսն առաջատար է՝ թիմի ողջ պատմությունը հաշվի առած:
Ռամոսին 221 խաղ պահանջվեց, որպեսզի հասնի այս ռեկորդին: Միջինը նա քսան խաղում ստանում է մեկ կարմիր քարտ:
Ռամոսն ընդհանուր առմամբ անցկացրեց իր 300-րդ խաղը «Ռեալի» կազմում: Նա խաղացել է 221 լիգայի, 23 Արքայական գավաթի ու 50 Չեմպիոնների լիգայի հանդիպում:

Комментариев нет:
Отправить комментарий