четверг, 22 марта 2012 г.

Սենա. Ռեալի մոտ միշտ մեղավոր են մրցավարները


«Վիլյառեալի» կիսապաշտպան Մարկոս Սենան, Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի' «Ռեալի» հետ կայացած հանդիպումից հետո (1:1), կիսվել է տպավորություններով:

«Այս արդյունքը շատ կարևոր է մեզ համար: Շատ դժվար էր, երբ մրցակիցն առաջ անցավ հաշվի մեջ, սակայն ի վերջո կարողացանք հավասարեցնել հաշիվը և խաղն ավարտել ոչ-ոքի արդյունքով:

«Ըստ իս մրցավարը լավ հանդիպում անցկացրեց: Արդեն սովորական է դարձել «արքայականի» մշտական բողոքները մրցավարությունից: Այնպիսի տպավորություն է, կարծես «Ռեալի» մոտ միշտ մեղավոր են մրցավարները»,- Սենայի խոսքերն է մեջ բերում AS-ը:

Комментариев нет:

Отправить комментарий