четверг, 22 марта 2012 г.

Պեպեին որակազրկում է սպառնում

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեն Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում «Վիլյառեալի» (1:1) հետ արտագնա խաղից հետո վիրավորական արտահայտություններ է արել մրցավար Պարադաս Ռոմերոյի հասցեին, ինչը ներառվել է խաղի արձանագրության մեջ: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

Այժմ պորտուգալացի խաղացողին սպառնում է որակազրկում: Եթե նրա գործողությունները դիտարկվի կարգապահական կոմիտեի 94-րդ հոդվածով (Խաղը սպասարկող անձանց վիրավորում), ապա Պեպեն բաց կթողնի 4-ից 12 հանդիպում:

Եթե հայհոյանքները դիտարկվեն որպես «ոչ հարգալից վերաբերմունք պաշտոնական անձանց նկատմամբ», ապա «Ռեալի» պաշտպանը բաց կթողնի 2-3 խաղ:

Комментариев нет:

Отправить комментарий