четверг, 15 марта 2012 г.

ՄՈՈՒՐԻՆՅՈ. «ԿԱՐԵՎՈՐ ՉԷ, ԹԵ ՀԱՋՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ ՈՐ ԹԻՄԻ ԴԵՄ ԿԽԱՂԱՆՔ»


Իսպանական «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետևյալ կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի ռուսական «ԲԿՄԱ»-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո. (4:1) (Առաջին խաղում գրանցվել էր ոչ-ոքի 1:1)
«Ռոնալդուն անկրկնելի է: Նա նախորդ մրցարջանի համեմատ լրիվ այլ մակարդակի ֆուտբոլ է ցուցադրում: Շատերն ասում էին, որ այսօր մեզ հեշտ խաղ է սպասվում, սակայն ես գիտեի, թե ինչպիսի թիմի դեմ ենք խաղալու: Կարևոր չէ, թե հաջորդ փուլում որ թիմի դեմ կխաղանք: Պարզ է, որ հաջորդ փուլում կան թիմեր, որոնք ավելի ուժեղ են, քան մյուսները, սակայն մենք պատրաստ ենք խաղալ ցանկացած թիմի դեմ: Շատերը չեն կարող պատկերացնել, թե ես որքան եմ սիրում «Չելսին», և եթե նրանք մեզ բաժին ընկնեն որպես քառորդ եզրափակիչի կամ կիսաեզրափակիչի մրցակից, ապա դա ֆանտաստիկ կլինի: Ուրախ եմ, որ «Չելսին» առաջ է շարժվում: Շատ կցանկանայի, որ եզրափակիչում խաղայինք նրանց դեմ»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Комментариев нет:

Отправить комментарий