«Ինձ ավելի շատ դուր եկավ հանդիպման երկրորդ խաղակեսը, քանի որ խաղն ավելի արագ էր, ավելի շատ տարածություններ կային, մեր հարձակման գիծն ավելի վտանգավոր էր» ,-նշել է Ռամոսը:
«Արքայական» թիմը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հիանալի հարձակման գիծ ունի: Տանտերերը չորս գնդակ ուղարկեցին Մոսկվայի «ԲԿՄԱ»-ի դարպասը՝ ապահովելով իրենց տեղը ՉԼ-ի քառորդ եզրափակչում: Բացի այդ, հյուրերը գրեթե չկարողացան անհանգստացել Իկեր Կասիլյասին: Մարսելոն ու Սերխիո Ռամոսը խաղից հետո կիսվեցին իրենց տպավորություններով: Բրազիլացու հավաստմամբ երկրպագուների աջակցությունը մեծ դեր ուենցավ թիմի հաղթանակի մեջ, իսկ Ռամոսը ընդգծեց հարձակվողների փայլում խաղը:
«Երկրպագուների աջակցությունը շատ կարևոր է հաղթանակի հասնելու համար: Հանդիպման առաջին խաղակեսն այդքան էլ լավ չանցկացրինք, բայց երկրորդում ավելի հավաքված գործեցինք ու նոր գոլեր խփեցինք: Հասկանում էինք, որ առաջին կեսում բավականաչափ լավ չենք գործել: Մարզիչը նույնպես այդպես էր կարծում: Նա միշտ օգնում է հասկանալ սեփական սխալները»: «Ռեալի» համար խաղի միակ վատ դրվագը Ալոնսոյի դեղին քարտն էր, որի պատճառով բասկ հենակետայինը ստիպված կլինի բաց թողնել ՉԼ-ի հաջորդ հանդիպումը. «Նա շատ կարևոր ֆուտբոլիստ է, բայց մեր կազմում ունենք նրան փոխարինելու ընդունակ խաղացողներ: Կապ չունի՝ ով է լինելու նրա դիրքում: Բոլոր դեպքերում անելու ենք հնարավոր ամեն բան հաղթելու համար»:Քառորդ եզրափակչի վիճակահանության մասին բրազիլացին ասաց. «Մեզ համար մտովի մրցակից չենք ընտրել: Սպասում ենք վիճակահանությանը: Տարբերություն չկա, թե ինչ մրցակից մեզ բաժին կհասնի, քանի որ լավագույն կերպով ենք պատրաստվելու այդ խաղին ու ամեն գնով փորձելու ենք երկու լավ հանդիպում անցկացնել»:
Սերխիո Ռամոսը նշեց. «Ոչ մի ֆավորիտ չի կարող լինել: Պետք է հարգել պայքարի մեջ մնացած բոլոր թիմերին, քանի որ եթե հասել են այս աստիճանին, ուրեմն արժանի են դրան: Անակնկալներ չգրանցվեցին: Հիմա պետք է սպասենք վիճակահանությանը: Եթե մեզ բաժին հասնի«Բարսելոնան», ոչինչ, կխաղանք նրանց դեմ»: Վերլուծելով «ԲԿՄԱ»-ի դեմ խաղը՝ Ռամոսն ասաց.«Ինձ ավելի շատ դուր եկավ հանդիպման երկրորդ խաղակեսը, քանի որ խաղն ավելի արագ էր, ավելի շատ տարածություններ կային, մեր հարձակման գիծն ավելի վտանգավոր էր: Այն, ինչ քննարկում ենք հանդերձարանում, այնտեղից դուրս չի գալիս: Հասկացանք, որ պետք է որոշ բաներ փոխենք, այդպես էլ արեցինք ու կարողացանք բարելավել մեր խաղը»:
Ռամոսը ընդգծեց նաև Ռոնալդուի, Իգուաինի ու Բենզեմայի լավ մարզավիճակը. «Շատ ուրախ ենք, որ մեր երեք գոլահարները լավ մարզավիճակում են: Բենզեման վնասվածքից հետո խփած գոլի շնորհիվ վերագտավ իրեն: Մրցակցությունը միշտ լավ է անդրադառնում թիմի վրա: Մեր բոլոր ֆուտբոլիստներն էլ լավն են ու պետք է փորձեն դրսևորել իրենց ամեն խաղում»: Թիմի երկրորդ ավագը նույնպես ցավում է Ալոնսոյի որակազրկման համար. «Նա անչափ կարևոր է մեր թիմի համար, բայց ոչ ոք անփոխարինելի չէ: Մենք ունենք նրա դիրքում խաղացող ուրիշ լավ ֆուտբոլիստներ»:


Комментариев нет:
Отправить комментарий