Բացելով Մոսկվայի «ԲԿՄԱ»-ի դեմ խաղի հաշիվը` Գոնսալո Իգուաինը շարունակում է ցույց տալ, որ նա իսկապես լավ մարզավիճակում է գտնվում: Նա և Չավի Ալոնսոն կիսվեցին խաղի մասին իրենց տեսակետներով լրատվամիջոցների առաջ:
Իգուաին.
«Շատ ուրախ եմ հաջորդ փուլ անցնելու և կարևոր խաղում գոլ խփելու համար: Ուրախ եմ նաև թիմի, ինչպես նաև թիմակիցներիս և ամենակարևորը 1/4 եզրափակիչ դուրս գալու համար»:
«Ես երբեք չեմ անհանգստացել ապագա կարիերայիս համար: Շատ հանգիստ եմ և այժմ միայն մտածում եմ մրցաշրջանի մնացած խաղերի մասին: Դեռ կտեսնենք, թե ով է լինելու մեր մրցակիցը հաջորդ փուլում, բայց տիտղոս նվաճելու համար անհրաժեշտ է հաղթել յուրաքանչյուր թիմի»:
Ալոնսո.
«Մինչև մեր 2-րդ գոլը խփելը բաց խաղ էր ընթանում, սակայն երկրորդ խաղակեսում մենք մեզ ավելի լավ էինք զգում, հատկապես` Ռոնալդուի հարվածից հետո»:
«Պայքարը շարունակող մյուս 7 թիմերը արժանի էինք հաջորդ փուլ անցնելուն: Ուրբաթ օրվա վիճակահանությունը հետաքրքիր է լինելու, 1/4 եզրափակիչը ավելի դիտարժան կլինի, անկախ նրանից, թե ով է լինելու մեր մրցակիցը: Առջևում այդքան էլ դժվար խաղեր չեն մնացել, և եթե վիճակահանության արդյունքում մեր մրցակիցը «Բարսելոնան» լինի, ապա կպայքարենք մինչև վերջ»:


Комментариев нет:
Отправить комментарий