«Կական ֆանտաստիկ էր գործում: Շատ գոհ եմ նրա կատարած աշխատանքից»,-նշել է Մոուրինյոն:
Մոսկվայի «ԲԿՄԱ»-ի դեմ տարած հաղթանակից ու ՉԼ-ի քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճելուց հետո Ժոզե Մոուրինյոն վերլուծել է իր թիմի հաղթանակը. «Այս հանդիպումը դիտարժան անվանել չի կարելի, բայց մենք աչքի ընկանք հասուն խաղով: Պաշտպանությունում մինչև հանդիպման վերջին րոպեները խնդիրներ չէինք ունենում»: Մոուրինյոն հատկապես գովեց Կակային. «Երբեք այսօրվա պես շատ չէր աշխատել: Նա խաղում էր թիմի համար և ֆանտաստիկ էր կատարում իր պարտականությունները: Շատ գոհ եմ նրա խաղից»: Պորտուգալացի մարզիչը վստահեցրեց, որ հաջորդ փուլ անցած թիմերից ոչ մեկին նախապատվություն չի տալիս որպես մրցակից. «Կարևորն այն է, որ քառորդ եզրափակչում ենք: Տեսնենք՝ ինչ կպատահաի հետագայում»:
«Գիտեի, որ խաղը նման ընթացք էր ստանալու: Չնայած մի քանի վտանգավոր պահերի, մենք վերահսկում էինք հանդիպումը: Այն դիտարժան համարել չի կարելի, բայց կարևոր էր, որ մենք հասուն խաղ ցուցադրեցինք: 3-0 հաշվի ժամանակ կարելի էր ամեն ինչ ավարտված համարել, բայց ֆուտբոլիստները շարունակում էին ուրախացնել իրենց երկրպագուներին: Վերջին րոպեներին հանդիպումը ավելի լարված ստացվեց, բայց սա մեր խաղն էր»:
Չավի Ալոնսոյի դեղին քարտի մասին Մոուրինյոն ասաց. «Նա մեծ ֆուտբոլիստ է, շատ կարևոր է մեզ համար, բայց չենք ողբալու հաջորդ խաղում նրա կորուստը: Խնդիր չի լինի ,եթե նրա փոխարեն խաղան Գրաներոն կամ Լասը, Խեդիրան կամ Շահինը: Վերջինիս բոլորս փորձում ենք ոգեշնչել: Իգուաինն ու Բենզեման նույնպես լավ աշխատեցին»:
Մյուս շատ շոշափվող անունը Կական էր: Մոուրինյոն շատ գոհ էր բրազիլացու կատարած աշխատանքից. «Նա դիտարժան խաղ ցույց տվեց: Կական իր լավագույն տարիներն ացնկացրել է«Միլանում», բայց երբեք այնքան շատ չի աշխատել խաղադաշտում, որքան հիմա է անում: Եվ եթե նման մեծ քանակությամբ աշխատանք է տանում, նույնիսկ բնական է, որ 75-րդ րոպեին ծնկներն արդեն չեն ենթարկվում: Նա ֆանտաստիկ խաղաց, անչափ գոհ եմ Կակայից»: Ինչ վերաբերում է իր թիմի պաշտպանությանը, Մոուրինյոն ասաց. «Չեմ կարծում, որ խնդիրներ ունեցանք պաշտպանական գծում: Վերջում փոքր-ինչ անհանգիստ էինք գործում, խաղը ավելի լարված դարձավ, բայց աններելի սխալներ չեմ նկատել: Ինչպես Պեպեն, Ռամոսը, այնպես էլ պաշտպանությունում գործող մյուս ֆուտբոլիստները վստահ հանդիպում անցկացրին»:
Ժոզե Մոուրինյոն հիշեցրեց, որ Լա լիգան իր համար առաջնային նպատակ է մնում. «Խաղ առ խաղ ենք առաջ գնում՝ ամեն խաղում ներդնելով անհրաժեշտ ուժեր: Ռոտացիաների դիմելու հնարավորություններ ունեմ: Իհարկե պատահում է, որ փոփոխությունները հարկադրական բնույթ են կրում, ինչպես Ալոնսոյի դեպքում կլինի: Բնական է, որ 2-3 ֆուտբոլիստ կարող են հանգստանալ՝ խաղալու հնարավորություն տալով մնացածին: Լա լիգան շարունակում է մնալ իմ առաջնային նպատակը, չնայած ՉԼ-ն բոլորովին այլ մրցաշար է: Լա լիգան հաղթողը 11 ամսվա կտրվածքով լավագույնն է ճանաչվում: Չենք պատրաստվում ոչինչ նվիրել»:
Ժոզե Մոուրինյոն մեկնաբանեց նաև Բեկենբաուերի խոսքերը, այն է՝ Մյունխենի «Բավարիան»կարող է հաղթել ցանկացած թիմի բացի «Ռեալից» ու «Բարսելոնայից», և որ ուզում է նրանցից մեկին տեսնել եզրափակչում: «Ավելի արդար եզրափակիչ լինել չի կարող: Բեկենբաուրը ֆուտբոլային աշխարհի ամենախելացի մարդկանցից է, մեծ փորձ ունի: Կարծում եմ՝ այս խոսքերով նա խելացի կերպով ճնշումը ուրիշ ուղղությամբ է ուղարկում ու իր թիմին հանգստություն ներշնչում: Իրականում «Բավարիան» կարող է հաղթել ցանկացած թիմի, քանի որ շատ ուժեղ է»:
Վերջում պորտուգալացի մարզիչը խոսեց իրենց երկրպագուների մասին. «Շատ թիմեր կան, որոնց խաղերն անցնում են դատարկ խաղադաշտերում և 70-80000 հանդիսական չեն ունենում: Մենք շնորհակալ ենք մեր երկրպագուներին: «Ռեալը» այն է, ինչ կա այսօր նաև իր երկրպագուների շնորհիվ: Մեր խաղադաշտից նաև սուլոցներ էին լսվում մրցակցի երկրպագուների կողմից, բայց պետք է հարգել նրանց ու չքննադատել»:

Комментариев нет:
Отправить комментарий