вторник, 13 марта 2012 г.

Կակա. Պետք չէ թերագնահատել ԲԿՄԱ-ին


ԲԿՄԱ-ի դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան խաղից առաջ "Ռեալ" ակումբի հեռուստատեսության ծրագրերից մեկին տված հարցազրույցի ժամանակ "Ռեալի" կիսապաշտպան Կական ասել է հետևյալը.

- Մեր երկրպագուների առաջ մենք պետք է հասնենք հաղթանակի` ցանկացած գնով: "Ռեալը" հիմա լավ մարզավիճակում է և սեփական դաշտը նույնպես նպաստավոր է մեզ համար: Մեր երկրպագուները կօգնեն մեզ խաղալ "Ռեալին" բնորոշ ֆուտբոլը` շատ բարձր, ինտենսիվ ֆուտբոլ` դաշտի ցանկացած հատվածում: Այս ամենի արդյունքում մենք պետք է հաղթահարենք այս փուլի արգելքը:

Բրազիլացին ավելացրել է, որ ոչ մի դեպքում պետք չէ թերագնահատել ռուսական ակումբին. - Այս թիմը շատ դժվարություններ առաջացրեց մեզ համար առաջին խաղում: Դժվար կլինի նաև պատասխան խաղում, ինչպես դա եղել է Չեմպիոնների լիգայի ցանկացած հանդիպման ժամանակ:

Комментариев нет:

Отправить комментарий