«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի` ԲԿՄԱ-ի հետ 1/8 եզրափակիչ պատասխան հանդիպման նախաշեմին պատմել է` ինչ դժվարություններ են սպասում մադրիդյան ակումբին առաջիկա խաղում:
«Ֆուտբոլն անկանխատեսելի է, և հենց դրանում է կայանում ողջ հետաքրքրությունը: Որոշակի մանրուքներ կարող են անդրադառնալ խաղի արդյունքի վրա: Մենք պետք է շատ զգույշ լինենք: ԲԿՄԱ-ն շատ ուժեղ ակումբ է: Բոլոր ռուսական, իսկ մինչ այդ սովետական թիմերը ֆիզիկապես լավ են պատրաստված և շատ զգոն են գործում պաշտպանությունում:
ԲԿՄԱ-ի դեմ ես խաղացել եմ` լինելով «Չելսիի» մարզիչը, «Ինտերի» մարզիչը, այնպես որ ծանոթ եմ բոլոր դժվարություններին: Ես անպայման կփոխանցեմ ֆուտբոլիստներին, որպեսզի նրանք չափազանց ուշադիր գործեն այդ խաղում: Իսկ եթե երկրպագուներն էլ աջակցեն մեզ, կարծում եմ, կկարողանանք հաջողության հասնել», - Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում championat-ը:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-ԲԿՄԱ մրցավեճը կայանալու է վաղը` մարտի 14-ին, 23:45: Մոսկվայում կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով:

Комментариев нет:
Отправить комментарий