Ռուսաստանի ֆուտբոլի միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը կարծում է, որ ավելի ազատ և անկաշկանդ գործելու տեսանկյունից Չեմպիոնների լիգայի` «Ռեալ»-ԲԿՄԱ 1/8 եզրափակիչ պատասխան հանդիպմանը առավելությունը լինելու բանակայինների կողմը:
«Ավելի շատ ճնշում է լինելու «Ռեալի» վրա, քանի որ եթե ԲԿՄԱ-ն պարտվի, ապա մենք բոլորս կհասկանանք դա, իսկ «Արքայականի» պարտության դեպքում դժվար իսպանացիներին հասկանան:
Ես չեմ կարծում, որ ԲԿՄԱ-ն չի դիմանա «Ռեալի» ճնշմանը: Ճիշտ է նրանք կարգով ավելի բարձր են, սակայն «բանակայինները» ունեն համապատասխան փորձով խաղացողներ, ովքեր ունակ են պատմություն կերտել»,- Սիմոնյանի խոսքերն է փոխանցում РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ «Ռեալ» - ԲԿՄԱ հանդիպումը տեղի կունենա մարտի 14-ին' Երևանի ժամանակով 23:45-ին:

Комментариев нет:
Отправить комментарий