понедельник, 12 марта 2012 г.

ԲՈՒՏՐԱԳԵՆԻՈ. «ՀԱՎԱՆԱԲԱՐ ՍԱ ԱԿՈՒՄԲԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱԶՄՆ Է»


Էմիլիո Բուտրագենիոն հարցազրույց է տվել elsalvador.com-ին՝ հայտարարելով, որ Լա լիգայում պայքարը դեռ ավարտված չէ:
Դուք նշում եք, որ Լա լիգայում պայքարը դեռ ավարտված չէ: Ինչու՞:
Խաղացանկը շատ խիտ է: Չորեքշաբթի օրը մեզ սպասվում է ՉԼ-ի հանդիպումը, որից հետո հուսով ենք՝ կհայտնվենք հաջորդ փուլում: Ապրիլ ամիսը շատ բարդ կստացվի, քանի որ պայքարելու ենք երկու ճակատով: Ճիշտ է, մեր առավելությունը ակնհայտ է, բայց առջևում դեռ շատ խաղեր կան: Մեզ 12 հանդիպում է սպասվում, իսկ «Բարսելոնան» այն թիմերից է, որոնք չեն հանձնվում ոչ մի դեպքում: Այդ խաղերից մի քանիսը շատ բարդ են ստացվելու, օրինակ՝ «Վիլյառեալի», «Ատլետիկոյի», «Բարսելոնայի», «Ատլետիկի» և այլն: Ընդհանրապես, բոլոր խաղերն են դժվար են, հատկապես՝ մրցակցի հարկի տակ: Այդ պատճառով պետք է զգոն լինենք:
Եթե մրցաշրջանից առաջ ձեզ ասեին, որ այս հատվածում տասը միավորի առավելություն էիք ունենալու «Բարսելոնայի» նկատմամբ, կհավատայի՞ք:
«Բարսելոնան» վերջին տարիներին շատ վստահ ու տպավորիչ խաղ է ցուցադրում: Իհարկե մեզ համար անսպասելի էր նրանց կողմից այդքան միավորիների կորուստը: Կարողացանք օգտվել մրցակցի սխալներից:
Ձեր կարծիքով ո՞րն է մրցաշարի առաջատար լինելու «Ռեալի» բանալին:
Մենք շատ ամբողջական կազմ ունենք, հավանաբար՝ ակումբի պատմության մեջ եղած լավագույն կազմը:
Պատմության լավագույն կա՞զմը:
Ինչ վերաբերում է կազմին, կարծում եմ՝ այո: Տեսե՛ք Իգուաինի օրինակը: Նա աշխարհի լավագույն հարձակվողներից է, բայց տեղ չէր ունենում թիմի կազմում: Բենզեման վերագտավ իրեն ու գոլեր է խփում: Սա խոսում է կազմի որակի ու ամբողջական բնույթի մասին: Մոուրինյոն իր թիմի կազմը ձևավորելու այլընտրանքային տարբերակներ ունի, որոնցից ոչ մեկը չի զիջում մյուսին: Մեր գրեթե բոլոր ֆուտբոլիստները խաղում են իրենց ազգային հավաքականներում: Մեկ այլ կարևոր փաստ կա՝ մոտիվացիան: Ամեն խաղում մենք մեծ ձգտումով ենք հանդես գալիս, կենտրոնացած ու անհատական մեծ վարպետությամբ: Մոուրինյոն այս հարցում ևս մեծ մասնագետ է: Կարողանում է ապահովել այս տրամադրությունը: Հարձակման գծում շատ վտանգավոր ենք, ցանկացած պահին կարող ենք գոլ խփել: Այս ամենի շնորհիվ տսը միավորի առավելություն ենք ստացել:
«Ռեալը» ուրիշ առումներով նու՞յնպես գերազանցում է «Բարսելոնային»:
Լա լիգան բաղկացած է 38 տուրից, այդ պատճառով պետք է շարունակենք ուշադիր լինել մնացած բոլոր հանդիպումներում, որպեսզի ոչ մի միավոր չկորցնենք: Մենք ավելի քիչ սխալներ ենք թույլ տվել, քան «Բարսելոնան»: Իհարկե մրցաշրջանի սկզբում ոչ ոք նման սայթաքումներ չէր սպասում նրանցից: Մենք, ընդհակառակը, ավելի զգոն ենք գործել: Մեր թիմը շատ քիչ գոլեր է բաց թողնում՝ փոխարենը մեծ թվով գնդակներ ուղարկելով մրցակիցների դարպասները: Սա է տիրող իրավիճակը:
Խոսում էինք կազմի մասին, իսկ ին՞չ դեր ունի Մոուրինյոն թիմի ներկայիս հաջողությունների մեջ:
Նա բազմիցս ապացուցել է, որ լավագույն թիմն է ստեղծում իր տրամադրության տակ ունեցած ֆուտբոլիստներից: Մոուրինյոն արդեն չորս երկրներում տիտղոսներ է նվաճել: Անհերքելի է, որ նա ֆանտաստիկ մասնագետ է:
Իսկ հաջողությունների համար թիմը ինչքանո՞վ է պարտական Ռոնալդուին:
Ռոնալդուն նույնպես իր մեծ դերն ունի թիմում: Մեսսիի հետ միասին նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Նա խաղային լայն մտածողություն ունի, հաղթանակների մեծ ձգտում, միշտ հաղթելու տենչ: Միշտ ուզում է լավագույն կերպով գործել, ավելի շատ գոլեր խփել, ուզում է, որ թիմը միշտ հաղթի: Այս առումով, իհարկե, նա օրինակ կարող ծառայել բոլորի համար:
Խոսենք ՉԼ-ից: Ձեր կարծիքով ինչպե՞ս կխաղա «Ռեալը» «ԲԿՄԱ»-ի դեմ:
Այս մրցաշարում պետք է կրկնակի ուշադիր գործել, սխալվելու իրավունք չունենք: Թիմը լավ մարզավիճակում է: Հուսով եմ՝ սեփական հարկի տակ, երկրպագուների աջակցությամբ կկարողանանք հաղթահարել այս փուլի արգելքը:
ՉԼ-ն յուրահատուկ նպատակ է՝ հատկապես «Ռեալում»:
Դա հզոր մրցաշար է, Եվրոպայի ամենահեղինակավոր ու ուժեղ մրցաշարը: ՉԼ-ի հանդիպումները ավելի բարդ ու լարված են ստացվում, և բնականաբար, այս մրցաշարին մասնակցելն ու հաղթելը յուրահատուկ բերկրանք է:

Комментариев нет:

Отправить комментарий