Պորտուգալացի ֆուտբոլիստը խաղընկերներին հրավիրել էր տոնելու իր 24 ամյակը:
Կրիշտիանու Ռոնալդուն իր հայտնի մեքենայով կիրակի օրը նկատվել էր 'El Trasgu' ռեստորանի մուտքի մոտ, որտեղ Ֆաբիո Կոենտրաոն նշում էր իր ծննդյան օրը: Հրավիրվածների ցանկում էին նաև Պեպեն ու Մարսելոն:
«Ռեալի» ֆուտբոլիստները նեղ շրջապատում նշեցին Կոենտրաոյի ծննդյան օրը: Փոքրիկ խնջույքը տեղի ունեցավ «Բետիսի» դեմ հաղթանակից հետո՝ Մոուրինյոյի կողմից ընձեռված հանգստի ժամանակ:
Նշված ֆուտբոլիստները լավ մրցաշրջան են անցկացնում «Ռեալում»՝ հատկապես Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացին գոլային լավ արդյունավետություն է ցուցադրում՝ պայքարելով առաջնության լավագույն ռմբարկուի կոչման համար: Ընդհանրապես, Ռոնալդուն երջանիկ է «Ռեալում»: «Բետիսի» դարպասը երկու գնդակ ուղարկելուց հետո պորտուգալացի գոլահարը հաջորդ օրը լավ տրամադրությամբ երեկոն կիսել է խաղընկերների հետ:

Комментариев нет:
Отправить комментарий