понедельник, 12 марта 2012 г.

«ԲԵՏԻՍ»-«ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ» | ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ


Երեկ կայացավ առաջնության երևի թե ամենադժվար խաղերից մեկը: Այսքան նյարդեր շատ քիչ դեպքերում էինք չփացրել: Երեկ «Բետիսը» դուրս եկավ խաղադաշտ՝ պարզապես ֆուտբոլ խաղալու ու հաճույք ստանալու: Ու ծանր գրաֆիկից հոգնած «Ռեալի» համար այս խաղում հաղթելու համար պահանջվեց ներդնել ողջ էներգիան ու որակները: «Ռեալը» հաղթեց զուտ մակարդակի հաշվին: Հիմա անցնենք գնահատականներին:
Իկեր Կասիլյաս - 6.5 - Իկերը ամբողջ խաղի ընթացքում ստիպված էր լարվածության մեջ լինել: Նրա համար մի փոքր անսովոր էր նման ակտիվությունը իր դարպասի մոտ: Բաց թողած գոլերում չի կարելի նրան մեղադրել, քանի որ երկու դեպքում էլ խաղացողները հարվածում էին առանց դիմադրության ու անպաշտպան անկյունը: Իսկ մյուս դրվագներում բավականին հուսալի էր Իկերը:
Ալվարո Արբելոա - 5 - Խաղի վատագույն խաղացողն էր Ալվարոն այն դեպքում, երբ նախորդ խաղում պարզապես հիանալի էր գործել: Ալվարոն շատ էր կորցնում դիրքը, սխալվում էր փոխանցումներ կատարելիս, ինչպես նաև գրոհներին լավ չէր միանում: Երկու գոլերն էլ նրա մեղքով էին: Նախ կորցրեց դիրքը ու եզրը ազատ թողեց, իսկ երկրորդ գոլի ժամանակ, էլ ավելին, գնդակը ուղղակի սկուտեղի վրա մատուցեց մրցակցին, որի համար ավելի դժվար էր վրիպելը:
Պեպե - 6 - Առաջին գոլի ժամանակ նա էլ չկարողացավ խանգարել մրցակցին, իսկ մնացած բոլոր դրվագներում լավ էր գործում, երկրորդ հարկում գրեթե բոլոր գնդակները հենց նրանն էին:
Ռամոս - 7.5 - Հիանալի էր գործում Ռամոսը: Ամենուրեք, ամեն պահի... Խփված գոլերից ոչ մեկում նրա մեղքը չկար: Ռամոսը հիանալի էր գործում մրցակցի հակագրոհների ժամանակ, խաղում էր շատ մաքուր, երկրորդ հարկում անգերազանցելի էր, բացի այդ հիանալի երկար փոխանցումներ էր կատարում հարձակման գիծ:
Մարսելո - 7 - Մեկ երկու անգամ կորցրեց դիրքը մրցակցի հետ պայքարում, բայց այդ դրվագները թիմի համար կործանարար չեղան: Մնացած դեպքերում հիանալի էր Մարսելոն: Շատ լավ էր միանում գրոհներին, ինչի արդյունքը եղավ երկրորդ գոլը: Բացի այդ, ինչպես միշտ, հիացնում էր տեխնիկական հնարքներով:
Խեդիրա - 5.5 - Գերմանացին վատ խաղ անցկացրեց: Նա կարծես կորել էր խաղադաշտում: Հենց նրա վատ խաղից էլ հետևեց մրցակցի ակտիվ խաղը: Դաշտի կենտրոնով անընդհատ գրոհներ էին նկատվում ու դա հենց Խեդիրայի գոտին էր:
Ալոնսո - 6.5 - Իսպանացին խաղաց ոչ շատ լավ, ոչ վատ: Կարելի է ասել՝ էկոնոմ ռեժիմով: կատարում էր իր ֆիրմային երկար փոխանցումները, բայց կարճ փոխանցումների ժամանակ շատ էր խոտանը:
Օզիլ - 7 - Գերմանացին շատ լավ խաղ անցկացրեց չնայած նրան, որ այնքան էլ շատ գնդակ չէր ստանում: Անընդհատ փորձում էր արագացնել խաղը, ռիթմ հաղորդել խաղին: Կատարեց հերթական գոլային փոխանցումը ու երկար ժամանակ անց Դի Մարիան զիջեց լավագույն ասիստենտի տիտղոսը այս մրցաշրջանում:
Կակա - 6 - Կական նույնպես խաղում էր էկոնոմ ռեժիմով: Երկու գոլերի ժամանակ էլ երկրորդական մասնակցություն ունեցավ բրազիլացին, բայց, համաձայնեք, մենք նրանից ավելիին ենք սպասում, սպասում ենք այնպիսի խաղին, ինչպիսին տեսանք մի քանի օր առաջ:
Ռոնալդու - 8 - Նորից «Ռեալին» օգնության եկավ «Ջինը»՝ Կրիշտիանու Ռոնալդուն, ու կատարեց Մոուրինյոյի երեք ցանկություն՝ գոլ, գոլ ու հաղթանակ: Ռոնալդուի արդյունավետությունը ապշեցնում է: Կարելի է միայն հիանալ նրա ցույց տված արդյունքներով: 26 խաղում 32 գոլ: Խաղի լավագույն խաղացողն էր:
Իգուաին - 7.5 - Թիմի համար դժվարին պահին Պիպիտան հավասարեցրեց հաշիվը, ու մեծամասամբ հենց այս գոլը օգնեց թիմին հաղթանակի հասնել: Առաջին խաղակեսում բախվեց մրցակցի խաղացողի հետ ու ամբողջ խաղի ընթացքում վազում էր գլուխը բռնած՝ հավանաբար ցավ զգալով:
ՓՈԽԱՐԻՆՈՒՄՆԵՐ
Գրաներո - 5.5 - Դժվար էր նրան գնահատելը, քանի որ շատ ուշ մտավ խաղադաշտ, բայց նրա՝ դաշտ դուրս գալուց հետո խաղը հանգստացավ, դրա համար էլ նրան տալիս ենք այս գնահատականը:
Կալյեխոն - Առանց գնահատականի:
Բենզեմա - Առանց գնահատականի:

Комментариев нет:

Отправить комментарий