вторник, 27 марта 2012 г.

ՄՈՈՒՐԻՆՅՈ. «ԿՈԵՆՏՐԱՈՒՆ ԼԱՎ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ Է»


Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Ֆաբիո Կոենտրաուն լավ հոգեբանական վիճակում է, տեղեկացնում է TribalFootball.com-ը:
«Ռեալ Սոսիեդադի» դեմ տնային հանդիպման ժամանակ «Ռեալի» երկրպագուները պորտուգալացի ֆուտբոլիստին սուլել են:
«Կոենտրաուն լավ է իրեն զգում: Նրան խաղային շատ ժամանակ է պետք, քանի որ լավ հոգեբանական վիճակում է: Թիմի բոլոր խաղացողները պատրաստ են խաղալ, որոշները մի փոքր քիչ են ժամանակ անցկացնում խաղադաշտում: Ես բոլորին վստահում և հավատում եմ»,- ասել է Մոուրինյոն:

Комментариев нет:

Отправить комментарий