«Ռեալի» կիսապաշտպան Սամի Խեդիրա հայտարարել է, որ մադրիդցիները Ալոնսոյին փոխարինող ունեն, որը բաց կթողնի Ապոելի դեմ ՉԼ 1/4 եզրափակչի առաջին հանդիպումը:
«Ալոնսոն շատ կարևոր խաղացող է մեզ համար, սակայն չի կարող խաղալ Ապոելի դեմ. Թիմը հայտնվել է ոչ սովորական իրավիճակում, սակայն մենք պատրաստվում ենք լուծել այդ խնդիրը և հաղթանակ տանել: Մենք ունենք բավարար քանակությամբ լավ ֆուտբոլիստներ, որոնք կկարողանան փոխարինել Ալոնսոյին»:
«Մենք գիտենք, որ Ապոելը լավ թիմ է. մենք հարգում ենք մեր մրցակցին: Նրանք ցուցադրել են իրենց ուժը` հանդես գալով Չեմպիոնների լիգայում»:
Комментариев нет:
Отправить комментарий