вторник, 27 марта 2012 г.

«ՍԵՐՈՒՑՔԱՅԻՆՆԵՐԻ» ԵՌՅԱԿԻՆ ՄՆԱՑԵԼ Է 8 ԳՈԼ ՆՈՐ ՌԵԿՈՐԴԻ ՀԱՄԱՐ


«Սերուցքայինների» հարձակվողների եռյակին՝ ի դեմս Ռոնալդուի, Իգուաինի և Բենզեմայի, մնացել է խփել ընդամենը 8 գոլ, որպեսզի կրկնվի մեկ մրցաշրջանում 100 գոլի ռեկորդը, որը պատկանում է բարսելոնյան եռյակին՝ Մեսսի - Էտոո - Անրի (2008/09):

«Ռեալ Սոսյեդադի» հետ հանդիպմանը գոլեր հեղինակելով` «բլանկոսների» առաջատար եռյակը լրացրեցին իրենց գոլերի «պաշարները». Ռոնալդուն խփեց իր 45-րդ, Բենզեման՝ 25-րդ, իսկ Իգուաինը՝ 22-րդ գոլերը ընթացիկ մրցաշրջանի բոլոր հանդիպումներում:
Ռեկորդի կրկնմանը մնացած գոլերը, հավանաբար, մադրիդյան հարձակվողները շատ արագ կփեն: Միջինը «սերուցքայինների» եռյակը մեկ հանդիպմանը հեղինակում է 2.04 գոլ: «Ռեալը» մինչև մրցաշրջանի ավարտը կարող է խաղալ մինչև 14 հանդիպումներում, հետևաբար այս տեմպերի պահպանման դեպքում մայիսի կեսերին լիովին հնարավոր է եռյակի հաշվին 120 գոլի գրանցում:

Комментариев нет:

Отправить комментарий