«Ռեալի» վերջին խաղի ընթացքում բոլորս հետևեցինք Խեսեի ելույթին: Կանտերայի ֆուտբոլիստը, դուրս գալով փոխարինման, բավականին վստահ տպավորություն թողեց, իսկ մեկ դրվագում վարպետորեն խլելով գնդակը՝ կազմակերպեց թիմի գրոհը: Նրանք, ովքեր համեմատությունների սիրահար են, ֆուտբոլիստին համեմատում են Կրիշտիանու Ռոնալդուի հետ. արդարության համար պետք է նշենք, որ ֆուտբոլիստները նման են, թե՛ խաղաոճերով, թե՛ ֆիզիկական տվյալներով:
Այն հարցում, թե Խեսե Ռոդրիգեսը կդառնա՞ «Նոր Կրիշտիանու Ռոնալդու», կհամոզվենք հետագայում...իսկ հիմա առաջարկում ենք դիտել տաղանդավոր իսպանացու խաղի մասին պատմող տեսանյութ…
Комментариев нет:
Отправить комментарий