«Բենզեման և Իգուաինը աշխարհի լավագույն հարձակվողներն են: Նրանցից բացի ինձ ոչ ոք պետք չէ հարձակման գծում»:
«Իմ տղաները այսօր վատ չխաղացին` հաշվի առնելով մրցակցին և նրանց երկրպագուների աջակցությունը: Ես ուրախ եմ, որ մենք կարողացանք վաստակել 3 միավոր, բայց արդարության համար պետք է նշեմ, որ «Բետիսը» արժանի էր ավելիին: Մինչև վերջին շունչը պայքար էր գնում. ողջ ուժերը ներդրեցինք այս հաղթանակին հասնելու համար»:
«Թիմերից ոչ մեկն էլ չէր վերահսկում խաղը, ցանկացած պահի կարող էր փոխվել խաղի ընթացքը: Այսպիսի հանդիպումներում ավելի լավ է պաշտպանվել, փորձել վերահսկել խաղը և հակագրոհների միջոցով որսալ մրցակցին: Ոչ ոքին կլիներ ավելի արդար ելք, «Բետիսը» հիանալի թիմ է, և այս խաղում նրանք ցույց տվեցին, որ խաղում են ավելի շատ երկրպագուների համար, քան տիտղոսներ նվաճելու: Դա մարզչի ֆանտաստիկ փիլիսոփայությունն է, և ֆուտբոլիստները հետևում են դրան»:
«Իմ ֆուտբոլիստները պետք է հստակ գիտակցեն, որ բոլոր հանդիպումներն էլ կարևոր են: Բենզեման և Իգուաինը աշխարհի լավագույն հարձակվողներն են: Հուսով եմ՝ նրանք մրցաշրջանի ավարտից հետո գոհ կլինեն ու կցանկանան մնալ: Նրանցից բացի ինձ ոչ ոք պետք չէ հարձակման գծում»:
«Ես շատ հեռու էի կանգնած և չտեսա «Բետիսի» հեղինակած երկրորդ գոլը, բայց վստահ եմ՝ մրցավարները չազդեցին խաղի ելքի վրա: Մրցավարները թույլ տվեցին խաղալ, և նրանք ամեն մի փոքր խախտումների համար չէին սուլում: Ինձ շատ է դուր գալիս այդպեսի մոտեցումը մրցավարների կողմից: Շնորհակալ եմ նրանցից, այսպիսի ֆանտաստիկ հանդիպման համար:»
«Այն ինչ ասել է Գվարդիոլան, նորմալ է: Ես կատարյալ մարզիչ չեմ, բոլորդ էլ գիտեք դրա մասին, քանի որ ես բազմիցս կրկնել եմ դա: Չեմ փորձում թաքցնել իմ թերությունները: Կան մարզիչներ, որոնք կարողանում են թաքցնել դրանք, և միգուցե ավելի խելացի են: Ոչ ոք կատարյալ չէ: Ես միշտ էլ խոսել եմ այն հատկությունների մասին, որոնք ինձ դուր չեն գալիս մարդկանց մեջ: Ավելի խելացի մարզիչները խոսում են միայն իրենց մասին՝ խուսափելով ավելորդ խնդիրներից»:

«Բենզեման և Իգուաինը աշխարհի լավագույն հարձակվողներն են: Նրանցից բացի ինձ ոչ ոք պետք չէ հարձակման գծում»: ասելով այս նախադասությունը Մոուրինյոն հաստատեց, որ Իգուանը և Բենզեման չեն լքի Մադրիդի Ռեալը մոտակա ամռանը:
ОтветитьУдалить