«Բետիսի» դարպասը ուղարկած 2 գնդակներից հետո Կրիշտիանու Ռոնալդուին մնում է մեկ գնդակ խփել Լա լիգայի իր 100-րդ գոլին հասնելու համար: Պորտուգալացին Լա լիգայում 99 գոլ է հեղինակել, որոնցից 32-ը՝ այս մրցաշրջանում: Ընդհանուր առմամբ, Ռոնալդուն «Ռեալի» կազմում 127 պաշտոնական գնդակ է խփել:
Ներկայիս դրությամբ Ռոնալդուն իր 127 գոլով հավասարվել է Հիերոյի ցուցանիշին: Պորտուգալացին վերջին 4 խաղում 8 գոլ է խփել, սակայն նա անցած մրցաշրջանում ավելի լավ արդյունք էր ցուցադրել՝ 4 խաղում 10 գնդակ:
Ռոնալդուն 26 խաղում 32 գոլ է խփել, սա պատմության մեջ երրորդ ցուցանիշն է: Նրանից առաջ է միայն Տելմո Սառան ՝ 26 խաղում 36 գնդակ, 1950-51 մրցաշրջանում և 26 խաղում 33 գնդակ1946-47թ:
Բացի այդ, «Բետիսը» Լա լիգայի միակ թիմն էր, որի դարպասը Ռոնալդուն չէր գրավել և երեկվա խաղում պորտուգալացուն հաջողվեց երկու գնդակ խփել:

Комментариев нет:
Отправить комментарий