Չավի Ալոնսոն ու Էստեբան Գրաներոն «Բետիսի» հետ խաղից հետո կիսվեցին իրենց տպավորություններով:
Գրաներո. «Մենք գիտեինք, որ դժվար է լինելու: «Բետիսի» տղաները հարձակվողական խաղ էին ցուցադրում և փորձում ճնշում գործադրել մեզ վրա: Մենք առաջատար ենք, որովհետև կարողանում ենք այնպիսի դժվարին խաղերում հաղթանակի հասնել, ինչպիսին էին այսօրվա խաղը, «Ռայո Վալեկանոյի» և «Խետաֆեի» դեմ խաղերը: Բայց առջևում դեռ կարևոր հանդիպումներ կան, պետք է նույն ոգով առաջ ընթանանք: Ինչ վերաբերում է Ռամոսի ու Ալոնսոյի ձեռքով խաղերին, ես չեմ տեսել այդ դրվագները և չեմ կարող հստակ ասել: Ամեն դեպքում, յուրաքանչյուր թիմ յուրովի է պաշտպանում սեփական դարպասը»:
«Մենք շատ ուրախ ենք, որ կարողացանք վաստակել ևս 3 միավոր: Պետք է պահպանել զգոնությունը և նույն կերպով շարժվել առաջ: Մարդիկ կարող են շատ բան խոսել, բայց դեպի չեմպիոնություն տանող ճանապարհը դեռ չի ավարտվել: 12 հանդիպում դեռ կա առջևում, պետք է ամեն խաղին նման նվիրվածությամբ գործենք: Եթե այլ կերպ մոտենանք հանդիպումներին, ապա կկորցնենք միավորներ:»
Գրաներո. «Մենք գիտեինք, որ դժվար է լինելու: «Բետիսի» տղաները հարձակվողական խաղ էին ցուցադրում և փորձում ճնշում գործադրել մեզ վրա: Մենք առաջատար ենք, որովհետև կարողանում ենք այնպիսի դժվարին խաղերում հաղթանակի հասնել, ինչպիսին էին այսօրվա խաղը, «Ռայո Վալեկանոյի» և «Խետաֆեի» դեմ խաղերը: Բայց առջևում դեռ կարևոր հանդիպումներ կան, պետք է նույն ոգով առաջ ընթանանք: Ինչ վերաբերում է Ռամոսի ու Ալոնսոյի ձեռքով խաղերին, ես չեմ տեսել այդ դրվագները և չեմ կարող հստակ ասել: Ամեն դեպքում, յուրաքանչյուր թիմ յուրովի է պաշտպանում սեփական դարպասը»:
Չավի Ալոնսո. «Խաղի ընթացքում շատ էին հարվածները: Այն դրվագում գնդակը իրոք դիպչեց իմ ձեռքին, բայց մրցավարը չարձագանքեց: Մենք փորձում ենք կենտրոնանալ ֆուտբոլի վրա, և չենք տարվում նման դրվագներով»:
«Մենք շատ ուրախ ենք, որ կարողացանք վաստակել ևս 3 միավոր: Պետք է պահպանել զգոնությունը և նույն կերպով շարժվել առաջ: Մարդիկ կարող են շատ բան խոսել, բայց դեպի չեմպիոնություն տանող ճանապարհը դեռ չի ավարտվել: 12 հանդիպում դեռ կա առջևում, պետք է ամեն խաղին նման նվիրվածությամբ գործենք: Եթե այլ կերպ մոտենանք հանդիպումներին, ապա կկորցնենք միավորներ:»«Ֆանտաստիկ հաղթանակների շարք ունենք, և դա նշանակում է՝ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք: Պետք է առաջ շարժվել և հաղթել ամեն խաղում»:

Комментариев нет:
Отправить комментарий