четверг, 22 марта 2012 г.

ՎԻԴԵՈ 2012/ ԵՍ ՉԵՄ ՎԱԽԵՆՈՒՄ...


Երկրորդ խաղն անընդմեջ Մադրիդյան Հսկան գոլ է բաց թողում աշխարհի լավագույն դարպասապահի  թերացումից հետո: Իկերի մոտ պատահում են թերացումներ, սակայն նրա բացառիկության գլխավոր գրավականը այն է, որ Իկերը միշտ հուսալի է «մեծ խաղերում» և ամենակարևոր պահերին: Մի շարք վերլուծական հետազոտություններից հետո պարզ է դարձել, որ Կասիլյասը ֆուտբոլի պատմության լավագույն դարպասապահն է, եթե հաշվի առնենք միայն դարպասային գծի վրայի խաղը: Իկերի ռեակցիան անհավանական է, անհավատալի: Յուրաքանչյուր ֆանտաստիկ սեյվից հետո մի քանի անգամ դիտում ես կրկնապատկերը, սակայն ամեն ինչ շարունակում է մնալ նույնքան անհասականալի և անհավանական:
Երևի թե, ներկայից «Ռեալում» ամենաշատը սխալվելու իրավունք ունի հենց Իկերը…պատճառները կարծում ենք շատերին է պարզ. 
Հույս հայտնելով, որ սրանք կլինեն մեծագույն դարպասապահի վերջին և ոչ վճռորոշ թերացումներից՝ առաջարկում ենք ձեզ հիանալ մեր սիրելի ավագի կարիերայի ամենատպավորիչ դրվագներով և ամենաանհավանական սեյվերով: 

Աշխարհի լավագույն դարպասապահը

Комментариев нет:

Отправить комментарий