Երեկ տեղի ունեցած կրկեսային ներկայացումից հետո Ժոզե Մոուրինյոն որոշել է, որ մարզչական շտաբի ու խաղացողների ոչ մի ներկայացուցիչ հարցազրույց չի տա: Դա կապված էր Պարադես Ռոմերոյի մեղմ ասած կասկածելի մրցավարության հետ:
Միայն Մարսելոն է հասցրել խաղադաշտից հեռանալուց խոսել La Sexta-ի լրագրողի հետ:
«Մենք մեր գործն ենք անում, բայց երբեմն մրցավարները քարեր են նետում մեր ճանապարհին: Պետք է շարունակել աշխատել»:
«Մեր խաղում դեռ բարելավելու տեղեր կան: Մենք այսօր կրկին գոլ բաց թողեցինք տուգանայինից, բայց թիմը առաջ է շարժվելու»:
«Կարծում եմ՝ յուրաքանչյուր թիմ կերազեր ունենալ 6 միավորանոց առավելություն: Պետք է հանգստություն պահպանել: Այսօր շատ դժվար խաղ էր, բայց մենք հանգիստ ենք: Այո՛, չկարողացանք հաղթել, բայց թիմային ոգին բարձր է»:

Комментариев нет:
Отправить комментарий