вторник, 6 сентября 2011 г.

ԿԱԿԱ.«ՄՈՈՒՐԻՆՅՈՆ ՎՍՏԱՀՈՒՄ Է ԻՆՁ»


Կակային ընդամենը 4 րոպե անհրաժեշտ եղավ, որ խփի «Սարագոսա»-«Ռեալ» խաղի 6 գոլերից ամենագեղեցիկը: Եվ ահա Կական հարցազրույց է տվել Realmadrid.com-ին ու RealmadridTV-ին, որի ընթացքում խոսել է Մոուրինյոյի ու գալիք մրցաշրջանից իր սպասելիքների մասին:  
Ինչպե՞ս ես քեզ զգում «Սարագոսայի» հետ խաղում գոլ խփելուց հետո:
Ես շատ ուրախ եմ: Երջանիկ եմ, որ լիգան սկսեցի հենց այսպես: Դա շատ կարևոր է ինձ համար, քանի որ նախորդ մրցաշրջանում ես վատ մեկնարկ ունեցա դրանից առաջ վիրահատվելու պատճառով: Իսկ այս մրցաշրջանը հաղթանակով, գոլով ու ստացած խաղաժամանակով սկսելը արդեն իսկ շատ լավ է:
Ի՞նչ էր այդ գոլը քո համար նշանակում:
Դա իմ համար հույս էր, քանի որ նախքան դա անընդհատ խոսում էին «Ռեալից» իմ հեռանալու մասին, եվ այս գոլով ես ցանկացա վերջ դնել բոլոր այդ խոսակցություններին: Գոլը ինձ ոգեշնչեց ունենալ լավ մրցաշրջան ու օգնել ակումբին լինել հաջողակ այս մրցաշրջանում:
Գոլի տոնման ժամանակ բոլոր թիմակիցներդ կողքիդ էին...
Մեր միասնականությունը երևում է ամեն մի խաղի ու ամեն մի գոլի տոնման ժամանակ: Իմ գոլը թվով հինգերորդն էր այդ երեկո, և մենք բոլորս այն միասին տոնեցինք, և այս միասնականությունը մեզ ավելի ուժեղ է դաձնում:
Մի քանի րոպեի ընթացքում հասցրեցիր գոլ խփել ու գոլային փոխանցում կատարել: Արդյո՞ք նման խաղը քեզ հավելյալ հոգեբանական ուժ տվեց:
Նման խաղ խաղալը մարդու մոտ կառոցում է պատասխանատվության զգացում: Հենց մեկնարկից նման պատասխանատվությամբ խաղալը շատ մեծ նշանակություն ունի ու կարևոր է, որ այն շարունակական լինի, կարևոր է շատ խաղաժամանակ ստանալ ու օպտիմալ մարզավիճակ հավաքել:
Բոլոր խաղընկերներդ ասել են, որ դու թիմում շատ կարևոր դեր ես ունենալու:
Խաղընկերներս ինձ շատ են օգնել: Երբ իմ համար դժվար էր, նրանք այնքան բան են արել, իսկ հիմա, երբ ամեն ինչ դեպի լավն է գնում, նրանք նույնպես ուրախ են: Դա այն է ինչ ես զգում եմ, և դրա վառ ապացույցը խաղից հետո նրանց արած մեկնաբանություններն են: Միայն այն, որ գիտես, որ խաղընկերներդ քեզ սիրում են, ավելի շատ է մոտիվացնում:
Մոուրինյոն ասել է, որ շատ ուրախ է, որ իր թիմում ունի քո պես խաղացողի: Սա նշանակում է, որ շատ բան նաև նրանից է գալիս...
Այո, իրավացի եք: Նա միշտ վստահել է ինձ: Նա կարող էր ասել, որ իմ վրա հույս չի դնում, ու ակումբը իմ համար նոր ակումբ կփնտրեր: Բայց նա հավատաց, որ ես կարող եմ թիմի համար օգտակար լինել: Մյուս մարզիչները նույնն են արել: Ռուի Ֆարիան, Կարանկան, Մորաիշը, Լոուրոն ու նրա անձնակազմի մյուս անդամները ինձ միշտ հավատ են ներշնչել ու ինձ առիթ են տվել շարունակել կատարելագործվել:
Դու զգու՞մ ես մարզչի վստահությունը քո նկատմամբ: 
Այո: Մոուրինյոն հավատում է, որ ես կարող եմ բարելավել խաղս ու օգնել թիմին: Հաճելի է իմանալ, որ նա ինձ իր թիմի համար կարևոր մասնիկ է համարում: Ես շարունակելու եմ պայքարել այստեղ մնալու, ինչպես նաև մեկնարկային կազմ վերադառնալու համար:
Ինչպիսի՞ն ես տեսնում թիմը:
Կարծում եմ, թիմը հիանալի է խաղում: Մենք այս ամառ լավ ենք պատրաստվել ու հենց դա է մեծ նշանակություն ունեցել: Մենք «Բարսելոնայի» հետ շատ լավ խաղացինք երկու խաղերում էլ, իսկ առաջնության մեկնարկային խաղը հաստատեց ամեն ինչ: Թիմի համար կարևոր է լինել հաջողակ երկար մրցաշրջանի ամբողջ ընթացքում, քանի որ շատ բան է դրված կոնին:
Ձեր կարծիքով ի՞նչ տիտղոսներ կնվաճի «Ռեալը» այս տարի:
Մենք բոլորս զգում ենք, որ ինչ-որ կարևոր բան է լինելու: Մենք հավատում ենք, որ կհաղթենք մի բան, ինչը կերջանկացնի «Ռեալին», նրա երկրպագուներին ու նրան սիրող բոլոր մարդկանց:
Անձնական մակարդակում ի՞նչ սպասելիքներ ունես:
Ես հույս ունեմ վայելել ֆուտբոլը ու անձնական հաջողությունների հասնել «Ռեալում»: Ես ու երկրպագուները ուզում ենք տեսնել լավագույն Կակային: Ես սա եմ ցանկանում այս մրցաշրջանում:
Պատկերացնու՞մ ես քեզ Սիբելեսում թե՛ ակումբային, թե՛ անձնական մակարդակով հաջող մրցաշրջանից հետո:
Ով խաղում է «Ռեալում», երազում է այդ մասին: Մենք արդեն այնտեղ եղել ենք անցած տարի Copa del Rey-ում հաղթանակը տոնելու համար: Հույս ունեմ վերադառնալ այնտեղ այս տարի նույնպես, բայց ավելի պատմական ու կարևոր հաղթանակ տոնելու համար:
Մոուրինյոն ու Կասիլյասը ասել են, որ թիմում չկան անձեռնմխելի խաղացողներ, ու որ ոչ մեկը չպետք է իրեն այդպիսին համարի...
Դա շատ լավ է թիմի համար, քանի որ առողջ մրցակցությունը ստիպում է խաղացողներին կատարելագործվել: Թիմում ամեն դիրքի համար կա առնվազն երկու խաղացող, ու նրանք, ովքեր պահեստայինների նստարանին են, պետք է իմանան, որ իրենք էլ կարող են լինել մեկնարկային կազմում: Սա մոտիվացնում է թիմին ու թույլ տալիս աճել:
Ի՞նչ ես ուզում ասել երկրպագուներին:
Ես ուզում եմ նրանցից շնորհակալություն հայտնել ու երախտիքիս խոսքը ասել այն աջակցության համար, որ ստանում եմ փողոցում: Նրանք միշտ ասում են, որ ուզում եմ գործի մեջ տեսնել լավագույն Կակային: Շատերը խնդրեցին ինձ այս ամառ մնալ թիմում ու չլքել «Ռեալ Մադրիդը»: Ես ուզում եմ ի պատասխան դրա նրանց ասել, որ կանեմ ամեն բան այս մրցաշրջանում հաջողակ լինելու համար: Վստահ եմ, դա իմ մոտ կստացվի:

Комментариев нет:

Отправить комментарий