«Խաղալով աշխարհի ամենալավ ակումբներից մեկում` ես սովորել եմ հաղթահարել ամեն տեսակի դժվարություն»:
Անխել Դի Մարիան դարձել էր «Ռեալի» կարևորագույն ֆուտբոլիստներից մեկը նախորդ մրցաշրջանում: «Ole» հանդեսին տված իր հարցազրույցում Դի Մարիան գովեստի մեծ խոսքեր է շռայլել Ժոզե Մոուրինյոյի հասցեին:
«Ժոզե Մոուրինյոն իմ կարիերայի ընթացքում հանդիպած ամենալավ մարզիչն է: Նա կարող է դիմադրել բոլոր ճնշումներին, միայն թե մենք հանգիստ լինենք: Նա ստիպում է մեզ զգալ, որ մենք պատասխանտվություն չենք կրում»:
«Նա մեզ միշտ ոգևորում է, ինչքան կարողանում է»:
«Ինձ համար ավելի հաճելի և հարմարավետ է խաղալ ակումբում, քան ազգային հավաքականում, քանի որ ես շփվում եմ իմ ակումբի խաղընկերների հետ ամեն օր: Խաղալով աշխարհի ամենալավ ակումբներից մեկում՝ ես սովորել եմ հաղթահարել ամեն տեսակի դժվարություն»:

Комментариев нет:
Отправить комментарий