«Անցած տարվա համեմատ մենք ակնհայտ աճ ենք գրանցել»,-նշել է Օզիլը:
Մեսութ Օիլը, որն այժմ Գերմանիայի հավաքականի հետ պատրաստվում է Եվրո 2012-ի որակավորման փուլի երկու հանդիպումներին (գերմանացիների առաջին մրցակիցը լինելու է Ավստրիայի հավաքականը), հարցազրույց է տվել “Kicker” պարբերականին`խոստովանելով, որ իրեն շատ լավ է զգում ու հաջող մարզավիճակում է: «Շատ գոհ եմ գործողությունների զարգացումից: Ինձ հիանալի եմ զգում «Ռեալում», գոհ եմ, որ խաղում եմ այսպիսի թիմում»:
Օզիլը խոսեց մրցաշրջանի մեկնարկից. «Ուրախ եմ, որ հաջող խաղ ցուցադրեցի «Սարագոսայի» հետ հանդիպման ժամանակ, սակայն գովերքի խոսքերը պետք է առաջին հերթին ուղղված լինեն ամբողջ թիմին: Խաղընկերներս միշտ աջակցում են ինձ ու պատրաստ են օգնել ամեն հարցում: Ինչ վերաբերում է Սուպերգավաթին, իհարկե կցանկանայինք հաղթել, սակայն կարևորն այն է, որ զգացինք`աճելու, ավելի բարձր մակարդակի հասնելու մեծ հնարավորություններ ունենք: Հետաքրքիր կլինի հետևել մեր խաղին Լա լիգայի, ՉԼ-ի ու Արքայական գավաթի շրջանակներում: Ուզում ենք նվաճել բոլոր երեք տիտղոսները, և համոզված եմ, որ ի վիճակի ենք դա անել»:
Այնուհետև Օզիլը խոստովանեց, որ շատ գոհ է «Ռեալում» խաղալու համար. «Այժմ առավել քան երբեք լավ մարզավիճակում եմ, ԱՄՆ-ի ու Չինաստանի ընկերական խաղերը հոգնացուցիչ էին ու շատ աշխատանք էին պահանջում, սակայն, միևնույն ժամանակ, այս մինչմրցաշրջանը շատ գեղեցիկ ստացվեց: Իհարկե շատ դասեր էի քաղել իմ նախորդ ակումբներում, սակայն արտասահմանում խաղալը փորձը լրիվ այլ բան է: Գոհ եմ իրադարձությունների ընթացքից:Ինձ հիանալի եմ զգում «Ռեալում», գոհ եմ, որ խաղում եմ այսպիսի թիմում»:
Վերջում Օզիլը հավաստիացրել է, որ «Ռեալն» այժմ ավելի «էլեգանտ» ու պինդ թիմ է. «Այս երկու տարիների ընթացքում «Ռեալի» կազմը շատ նորեկներով է համալրվել, սակայն դա չի խանգարում, որ մենք միմյանց լավ հասկանանք խաղադաշտում ու արդյունավետ համագործակցենք: Հիմա մենք շատ ավելի ուժեղ ենք: Անցած տարվա համեմատ ակնհայտ աճ ենք գրանցել: Այս մրցաշրջանում ուզում ենք նվաճել հնարավոր բոլոր տիտղոսները»:

Комментариев нет:
Отправить комментарий