Կիսապաշտպանը ոչ մի անգամ իր կարիերայի ընթացքում չէր դարձել երկու գոլի հեղինակ պաշտոնական առաջին երեք խաղերում:
Ալոնսոյի հոյակապ խաղը նրան թույլ է տալիս այս մրցաշրջանում ունենալ իր կարիերայի լավագույն մեկնարկը: Կիսապաշտպանը ոչ մի անգամ իր կարիերայի ընթացքում չէր դարձել երկու գոլի հեղինակ պաշտոնական առաջին երեք խաղերում:
Իսպանացին այս մրցաշրջանում իր առաջին գոլը հեղինակեց Սուպերգավաթի շրջանակներում, «Բարսելոնայի» դեմ խաղում հեռահար հարվածի շնորհիվ: Նույնատիպ հարվածի շնորհիվ Ալոնսոն ևս մեկ գոլ հեղինակեց «Սարագոսայի» դեմ խաղում:
Ալոնսոյի մոտ հաջող մեկնարկ եղել է միայն 2005/2006 թվականին «Լիվերպուլի» կազմում, երբ «Սանդերլենդի» դեմ խաղում իսպանացին իր գոլի շնորհիվ առաջին խաղում հաղթանակ պարգևեց թիմին:

Комментариев нет:
Отправить комментарий