вторник, 6 сентября 2011 г.

ՌՈՆԱԼԴՈՒՆ ԴՈՒԲԼԻ ՀԵՂԻՆԱԿ ԴԱՐՁԱՎ ԿԻՊՐՈՍԻ ՀԵՏ ԽԱՂՈՒՄ (0:4)


Ռոնալդուն, Պեպեն և Կոենտրաոն մասնակցեցին Կիպրոս-Պորտուգալիա հանդիպմանն ու օգնեցին իրենց թիմին համոզիչ հաղթանակ տոնել:
Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ Կիպրոսի դեմ տարած հաղթանակի գլխավոր բանալիներից մեկը: Նա խփեց իր թիմի առաջին երկու գոլերը`բացելով դեպի հաղթանակը տանող ճանապարհը: Խաղի ավարտից 8 րոպե առաջ Ռոնալդուն կրկնապատկեց պորտագալացիների առավելությունը:
Պորտուգալացիները բավականին վտանգավոր պահեր ունեցան խաղի հենց մեկնարկից, սակայն առաջին գոլը գրանցվեց միայն 34-րդ րոպեին, երբ Ռոնալդուն անվրեպ իրացրեց պորտուգալացիների օգտին նշանակված 11-մետրանոց հարվածը:
Երկրորդ խաղակեսում Կիպրոսի հավաքականը ավելի ակտիվ էր գործում: 54-րդ րոպեին Կոենտրաոն կարող էր երկրորդ գնդակն ուղարկել մրցակցի դարպասը, սակայն հարվածը ետ մղեց դարպասաձողը:  Պորտուգալացիների երկրորդ գնդակը կրկին խփեց Ռոնալդուն`խաղի 82-րդ րոպեին: Այնուհետև Ուգո Ալմեիդան ու Դանին ևս երկու գնդակ ուղարկեցին Կիպրոսի դարպասը: Պեպեն, Կոենտրաոն և Ռոնալդուն խաղացին առանց փոխարինման:

Комментариев нет:

Отправить комментарий