«Ռեալի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը քննադատել է «Սևիլիայի» նախագահ Խոսե Մարիյա Դել Նիդոյին, ով իսպանական առաջնությունն անվանել է «թյուրիմացություն», հաղորդում է sport-express-ը։
Դել Նիդոն կարծում է, առաջնությունում «Ռեալի» ու «Բարսելոնայի» առավելությունը շատ է մեծացել։ Նա նկատել է, որ այս թիմերի մասնակցությամբ հանդիպումների հեռարձակումն ավելի ձեռնտու է, քան այլ ակումբներինը։
«Եթե Դել Նիդոյին դուր չի գալիս մեր լիգան, թող իր համար արտասահամանում ակումբ գտնի։ «Ռեալում» մենք գոհ ենք ներկա վիճակից և Պրիմերայում մրցակցությունից»,-Ռամոսի խոսքերն է մեջբերում EFE-ն։

Комментариев нет:
Отправить комментарий