вторник, 6 сентября 2011 г.

ՇԱՀԻՆԸ ԴԱՐՁԱՎ 23 ՏԱՐԵԿԱՆ


Թուրք ֆուտբոլիստը թվով երրորդն է «Ռեալի» երիտասարդ ֆուտբոլիստների ցուցակում:
Նուրի Շահինը այսօր դարձավ 23 տարեկան: Թուրք ֆուտբոլիստը այժմ վերականգնվում է վնասվածքից: Նա պայամանագիր է կնքել «Ռեալի» հետ այս ամառ, այն բանից հետո, երբ Բունդեսլիգայի 2010/11 խաղարկության ժամանակ ճանաչվեց լավագույն ֆուտբոլիստ: 
Չնայած իր երիտասարդ տարիքին, Շահինը արդեն ապացուցել է, որ արժանի է խաղալ «Ռեալ Մադրիդի» պես հեղինակավոր ակումբում: Նա ամենաերիտասարդ ֆուտբոլիստն էր, որ նշեց իր նորամուտը Բունդեսլիգայում և դարձավ առաջնության հաղթող Դորտմունդի «Բորուսիայի» հետ: Նա նաև նվաճեց Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթողի կոչումը Թուրքիայի հավաքականի հետ:

Комментариев нет:

Отправить комментарий