воскресенье, 11 марта 2012 г.

Ռեալի հաղթարշավը շարունակվեց Անդալուզիայում (Վիդեո) և 11-րդ Անգամ Հաղթեց Հյուրընկալվելիս

Մադրիդի «Ռեալը» հերթական հաղթանակը տոնեց Իսպանիայի առաջնության շրջանակներում: Ժոզե Մոուրինյոյի սաները հյուրընկալվելիս 3:2 հաշվով հաղթեցին «Բետսին»:

«Բետիսի» հետ հանդիպումը ծանր սկսվեց հյուրերի համար և արդեն 10-րդ րոպեին Մոլինայի հարվածից հետո հաշիվը բացվեց: Բայց առաջնության առաջատարը կարողացավ մինչև ընդմիջում հավասարեցնել հաշիվը. գոլի հեղինակ դարձավ Գոնսալո Իգուաինը:

Երկրորդ կեսը նույնպես անցավ բարձր արագություններով, հետաքրքիր և անկանխատեսելի պայքարում: 52-րդ րոպեին Ռոնալդուին հաջողվեց առաջ մղել արդեն «Ռեալին», սակայն այս գոլից երեք րոպե անց դաշտի տերերը Մոնտերոյի ջանքերով խփեցին պատասխան գնդակը:

73-րդ րոպեին Ռոնալդուն կրկին առաջ մղեց մադրիդցիներին՝ ձեւակերպելով դուբլ, իսկ «Ռեալը» 11-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Լա լիգայում՝ միավորների քանակը հասցնելով 70-ի: 2-րդ տեղում ընթացող «Բարսելոնան», որն իր ակտիվում ունի 57 միավոր, վաղը հյուրընկալվելու է «Ռասինգին»:


«Բետիս»-«Ռեալ» 2:3 (1:1)
1:0-Մոլինա (10), 1:1-Իգուաին (25), 1:2-Ռոնալդու (52), 2:2-Մոնտերո (55), 2:3-Ռոնալդու (73):


Комментариев нет:

Отправить комментарий