Երկարատև բանակցություններից հետո Պեդրո Լեոնը ի վերջո մեկ տարի վարձավճարով կխաղա «Խետաֆեի» կազմում, որտեղից էլ և տեղափոխվել էր «Ռեալ»: Մուրսիացի խաղացողին գնելու համար Տոնի Մունյոսը ու Անխել Տորեսը՝ «Խետաֆեի» ղեկավարները, ամբողջ օրը անցկացրեցին «Բեռնաբեուի» գրասենյակում: Եվ ի վերջո համաձայնության եկան «Ռեալի» հետ:
Այս որոշումը ցավալի էր Լեոնի համար, բայց նա ստիպված էր հեռանալ, որպեսզի շանս ստանար խաղադաշտ դուրս գալու համար, ինչի հեռանկարը նա չուներ մադրիդյան մյուս ակումբում:
Պեդրո Լեոնը ի սկզբանե ցանկանում էր մնալ ու ապացուցել Մոուրինյոյին իր օգտակարության մեջ, բայց հետո որոշեց տեղափոխվել «Խետաֆե», որպեսզի խաղային պրակտիկա ունենա:

Комментариев нет:
Отправить комментарий