Արգենտինացի խաղացողի գործակալը հաստատել է, որ խաղացողը այս մրցաշրջանում վարձավճարով կխաղա Հռոմում, ինչից հետո իտալացիները իրավունք կունենան 6 մլն եվրոյով գնել ամբողջ տրանսֆերը:Ֆերնանդո Գագոյի հեռանալու օրը ավելի ու ավելի մոտ է, ինչի մասին վկայակոչել է հենց խաղացողի գործակալը Gazetta dello Sport-ի հետ զրույցում.«Ռեալից» ինձ ասել են, որ համաձայնության են եկել «Ռոմայի» հետ, բայց դեռ դա պաշտոնական բնույթ չի կրում ու մենք սպասում ենք սենյոր Սաբատինիի՝ «Ռոմայի» սպորտային տնօրենի զանգին»,- ասել է Լոմբիլյան:
Իսկ «Ռեալի» խորհրդական ու հայտնի սպորտային գործակալ Էռնեստո Բրոնցետին ասել է.«Ներկա պահին պայմանավորվածություն կա, որ խաղացողը կտեղափոխվի Հռոմ վարձավճարով, ինչից հետո հռոմեացիները կկարողանան գնել ողջ տրանսֆերը»,- ասել է նա «Tele Radio Stereo 92.7»-ի եթերում:
Գագոն Մոուրինյոյի կողմից կազմից հեռացված 4 խաղացողներից մեկն էր, ու նա բազմաթիվ առաջարկներ ուներ Անգլիայի Պրեմյեր Լիգայից, բայց ի վերջո նրա ընտրությունը կանգ առավ Լուիս Էնրիկեի թիմի վրա.«Ես խոսել եմ Գագոյի գործակալի հետ, ով հիմա խաղացողի հետ Մադրիդում է, ու նա ասել է, որ «Ռեալը», այլ ելք չունենալով, համաձայնվել է վարձավճարին: Իսկ խաղացողը, ով ուներ բազմաթիվ առաջարկներ ԱՊԼ-ից, լսելով «Ռոմայի» առաջարկի մասին, ամեն ինչի մասին մոռացավ ու ընտրեց հենց դա: Հիմա հերթը «Ռոմայինն» է»,-ավելացրել է Բրոնցետին:
«Ռեալը» կանաչ լույս վառեց Գագոյի՝ «Ռոմա» վարձավճարով տեղափոխության համար, ինչից հետո իտալական ակումբը իրավունք կունենա 6 մլն եվրոյով գնել ողջ տրանսֆերը»,-եզրափակեց Բրոնցետին:
Իսկ Լասի համար Բրոնցետին ասել է, որ Գագոյին գնելուց հետո «Ռոման» այլևս չի հետաքրքրվի Լասով, բացի այդ էլ Լասի տրանսֆերային արժեքը բավականին բարձր է, ինչի հետևանքով մյուս ակումբները նույնպես խուսափում են:
Комментариев нет:
Отправить комментарий