вторник, 30 августа 2011 г.

ՄՈՈՒՐԻՆՅՈՅԻ ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄՐՑԱԿՑԻ ՀԱՐԿԻ ՏԱԿ


«Ռեալ Մադրիդի» 6:0 հաշվով հաղթանակը «Սարագոսայի» հարկի տակ մարզչի լավագույն արդյունքն է պաշտոնական արտագնա խաղում:
«Ռեալ Մադրիդի» հաղթանակը «Սարագոսայի» նկատմամբ Ժոզե Մոուրինյոյի առաջին 6:0 հաշվով հաղթանակն էր պաշտոնական հանդիպման ժամանակ մրցակցի դաշտում: Այս հաղթանակը նաև թույլ տվեց բլանկոսներին այս մրցաշրջանում առաջատար դիրք գրավել Լա Լիգայի աղյուսակում: Մոուրինյոն երբեք չի պարտվել որևէ առաջնության առաջին հանդիպման ժամանակ իր մարզչական կարիերայի ընթացքում:
Մոուրինյոն կարողացավ հաղթող դուրս գալ իր թիմի խփած 6 գոլի շնորհիվ 2 օր առաջ տեղի ունեցած արտագնա խաղում: «Վալենսիան» պարտվեց 6:3 հաշվով նախորդ մրցաշրջանի 33-րդ տուրում «Մեստալիա» մարզադաշտում «Ռեալ Մադրիդի»՝ Copa del Rey-ի հաղթանակից հետո: Իգուաինը դարձավ հեթ-տրիկի հեղինակ, Կական դուբլ գրանցեց, իսկ Բենզեման բացեց խաղի հաշիվը: «Սևիլիան» պարտվեց 6:2 հաշվով «Սանչես Պիսխուան» մարզադաշտում 2 շաբաթ այդ խաղից հետո: Ռոնալդուն դարձավ 4 գոլի հեղինակ, իսկ Կական և Սերխիո Ռամոսը՝ մեկական:

Комментариев нет:

Отправить комментарий