Սերխիո Ռամոսը, ով հիմա Լաս Ռոսաս քաղաքում հավաքականի հետ պատրաստվում է առաջիկա խաղերին, ասուլիս է տվել, որի ժամանակ էլ անդրադարձել է «Սևիլիայի» նախագահ Խոսե Մարիա դել Նիդոյի խոսքերին, ով նշել էր, թե Լա Լիգան աշխարհի վատագույն առաջնություններից է, որտեղ կա ընդամենը երկու թիմ, իսկ մնացածները ուղղակի միավորներ ավելացնելու համար են.«Եթե նրան դուր չի գալիս Լա Լիգան, թող գտնի մեկ ուրիշ առաջնություն»,- կտրուկ է պատասխանել Ռամոսը:
Մասնավորապես Դել Նիդոն ասել էր.«Մեր լիգան ոչ միայն եվրոպական, այլ համաշխարհային ֆուտբոլի կեղտն է»: Դրան պատասխանը վերոնշյալ արտահայտությունն էր Ռամոսի կողմից:
Բացի այդ Ռամոսը հերքել է այն լուրերը, թե իբր հավաքականում «Ռեալի» ու «Բարսայի» խաղաողների միջև լարված հարաբերություններ են.«Կլասիկոները միշտ էլ լարված են անցնում, բայց հիմա հիանալի մթնոլորտ է տիրում: Սա դեռ երիտասարդ թիմ է, որը նոր առաջադրանքներ պետք է լուծի եվրոպական ու համաշխարհային ասպարեզներում»:
Իսկ ահա Ալվարո Նեգրեդոն փորձել է պաշտպանել իր նախագահին՝ ասելով.«Ես լավ գիտեմ իմ նախագահին ու գիտեմ նրա պատկերացումները առաջնության մասին: Նա պարզապես բոլորիս լավն է ուզում, ուզում է, որ այն ավելի մրցակցային ու առողջ լինի»:
«Սխալ է, որ առաջնությունը կառուցված է երկու թիմերի վրա: Կա մի տարբերություն. այդ թիմերը ունեն մեծ ռեսուրսներ իրենց կազմը ուժեղացնելու համար, մինչդեռ մյուսները չունեն: Սա է պետք փոխել»,- ավելացրել է «Ռեալի» սանը ու նախկին խաղացողը:

Комментариев нет:
Отправить комментарий