Ոչ մի կարմիր քարտ կարիերայում, մրցավարների ու մրցակցի նկատմամբ յուրահատուկ հարգանք, բոլոր հարցազրույցներում զգուշություն ու պատասխանատվություն.. այսպիսին է Ռաուլը և դա տպավորիչ է: Եվ այս ամենը տարավ նրան, որ Ռաուլը դարձավ Աստուրիայի արքայազնի՝ սպորտի բնագավառում տրվող մրցանակի 2011 թվականի հավակնորդներից:
Ռաուլ Գոնսալես Բլանկոն՝ «Ռեալի» կենդանի լեգենդը ու «Շալկե 04-ի» ներկայիս աստղը, հայտնվել է 19 հավակնորդների թվում: Երեկ հայտնի է դարձել հավակնորդների ամբողջական ցուցակը, որի մեջ տեղ են գտել Էդուրնե Պասաբանը, Մարտա Դոմինգեսը, Խավիեր Գոմես Նոյան, Ջեկ Նիկլաուսը ու Ջիննի Լոնգոն, ինչպես նաև կանանց լողի հավաքականը ու Դեյվիսի գավաթին մասնակցած թենիսիստների հավաքականը:
Իսկական օրինակ.
Ռաուլի թեկնածությունը առաջարկել է ժյուրիի անդամ Բենինյո Պենդասը: Ռաուլը լավ շանսեր ունի հաղթել այս անվանակարգում, որտեղ արդեն իսկ երկու անգամ հաղթել է Իսպանիայի հավաքականը՝ ԱԱ-ի չեմպիոն դառնալուց հետո, իսկ ավելի վաղ Եվրոպայի բարձունքը նվաճելուց հետո: Ռաուլին գնահատում են ոչ միայն որպես կարգապահ ու հիանալի մարզիկ, այլ նաև որպես իսկական օրինակ պատանի սերունդի համար:

Ռաուլը շատ մեծ օգնություն է ցուցաբերել Պադրե Ալեգրեի «Կոտոլենգո» եկեղեցուն, ինչպես նաև օգնել է այն մարդկանց, ովքեր տառապում են այս կամ այն հիվանդություններով: Նա նաև մշտապես կապ է հաստատել ֆուտբոլիստների ասոցացիայի ու վետերանների ասոցացիայի միջև: Ռաուլով մշտապես հիացել է ու նրան մշտապես գովաբանել է նույն ինքը՝ Ալֆրեդո Դի Ստեֆանոն:
Ռաուլը, ցավոք, չի կարող ներկա գտնվել Օվյեդոյում ուրբաթ օրը սպասվող մրցանակաբաշխությանը: Բայց միևնույն է, այն նվաճելուց հետո Ռաուլը ավելի լեգենդար կդառնա:

Комментариев нет:
Отправить комментарий