Օրվա ընթացքում Ֆերնանդո Գագոյի տրանսֆերը դեպի Հռոմ գրեթե կայացած էին համարում, ինչի մասին վկայում էին նույնիսկ նրա գործակալները, բայց, համաձայն Gazetta dello Sport-ի, «Պալերմոն» նույնպես ակտիվորեն պայքարում է խաղացողի համար:
Համաձայն իտալական պարբերականի Մաուրիսիո Ձամպարինին շատ է ցանկանում գնել Գագոյին, ով արդեն իսկ տրանսֆերային շուկայի գլխավոր պատառներից է:
Մեկ բան հստակ է: Մինչև տրանսֆերային շուկայի փակվելը Գագոն կլքի «Ռեալը», քանի որ Մոուրինյոն արդեն վաղուց էր նրան ասել, որ չի մտնում թիմի մարզչական շտաբի պլանների մեջ:

Комментариев нет:
Отправить комментарий