среда, 31 августа 2011 г.

ՌՈՆԱԼԴՈՒ.«ԱԲԻԴԱԼԻ ԽԱԽՏՈՒՄԸ՞. ՈՉԻՆՉ ԻՆՁ ՉԻ ԶԱՐՄԱՑՆՈՒՄ»


«Ես ավելին չեմ կարող ասել Մոնակոյում կայացած այդ խաղի մասին, քանի որ չարժե»,- ասել է Ռոնալդուն, երբ նրան հարցրել են Եվրոպայի սուպերգավաթի խաղի մասին:
«Ես չեմ խոսի Մոնակոյում եղած մրցավարության մասին, չարժե, քանի որ հիմա ինձ ոչ մի բան չի զարմացնում»,- ասել է Ռոնալդուն, երբ նրան հարցրել են Ֆրեդի Գուարինի նկատմամբ տուգանային հրապարակում Աբիդալի թույլ տված խախտման համար, որը անպատիժ մնաց, ինչից հետո էլ մեծ դժգոհություն առաջացրեց Պորտուգալիայում:
Բացի այդ Ռոնալդուն ստիպված եղավ պատասխանել այն հարցին, թե ինչու է նա «Ռեալում» ավելի լավ խաղում, քան հավաքականում.«Ես երկու թիմերում էլ լիովին ներդնում եմ ուժերս, իսկ հիմա ցանկանում եմ չպատասխանել այս հարցին, այլ շարունակել լռելյայն կատարել իմ աշխատանքը ու ներդնել ողջ ուժերս, քանի որ միշտ էլ մեկը կգտնվի, որ կասի, թե երկու թիմերում տարբեր ձև եմ խաղում»:
Իսկ ինչ վերաբերվում է Կիպրոսի հետ առաջիկա խաղին, Ռոնալդուն ասել է.«Սա շատ կարևոր խաղ է: Պետք է կենտրոնացած լինենք: Չպետք է սխալվենք այնպես, ինչպես նախորդ խաղերում: Պետք է փորձենք պահպանել առաջին տեղը: Բացի այդ մրցակիցը խաղալու է սեփական հանդիսականների առաջ, կփորձի ավելի բաց խաղալ, ինչը, կարծում եմ, ձեռնտու է մեզ»:

Комментариев нет:

Отправить комментарий