среда, 31 августа 2011 г.

15 ԽԱՂԱՑՈՂՆԵՐ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐ


Մադրիդի «Ռեալի» 15 խաղացողներ հրավիրվել են իրենց ազգային հավաքականներ, որ մասնակցեն ընկերական կամ Լեհաստանում ու Ուկրաինայում կայանալիք Եվրո2012-ի ընտրական փուլի խաղերին: Կասիլյասը, Ռամոսը, Արբելոան, Ալբիոլը ու Ալոնսոն Իսպանիայի ընտրանու հետ կմասնակցեն Չիլիի ու Լիխտեյնշտեյնի հետ խաղերին: Ընտրական փուլի շրջանակներում Պորտուգալիան կմրցի Կիպրոսի հետ: Օզիլն ու Գերմանիայի հավաքականը կմրցեն Ավստրիայի ու Լեհաստանի դեմ, իսկ Բենզեման Ֆրանսիայի հավաքականի կազմում կխաղա Ալբանիայի ու Ռումինիայի դեմ: Արգենտինայի հավաքականը, որի կազմում են ընդգրկված Անխել Դի Մարիան ու Գոնսալո Իգուաինը, ընկերական խաղեր կանցկացնի Վենեսուելայի ու Նիգերիայի դեմ: Միևնույն ժամանակ Մարսելոն հայտավորվել է Բրազիլիա-Գանա խաղի համար:
Իսպանիա: Ընկերական խաղ Չիլիի հետ, ինչպես նաև ԵՎՐՈ2012-ում դիրքերը ամրապնդելու լավ շանս.
Սեպտեմբերի 6-ին Իսպանիան Լոգրոնյո քաղաքում կմրցի Լիխտեյնշտեյնի հետ, որտեղ էլ կարող է ապահովել տեղը Եվրոպայի առաջնությունում, եթե վաստակի մեկ միավորով ավելի, քան նույն ժամանակ Չեխիայի ընտրանին: Բայց դրանից 4 օր առաջ նրանց սպասվում է խաղ Չիլիի հետ Շվեյցարիայի Սանկտ-Գալենա քաղաքում:

Комментариев нет:

Отправить комментарий