вторник, 23 августа 2011 г.

ԱՅՍ ՇԱԲԱԹԸ ՎՃՌՈՐՈՇ Է ԼԻՆԵԼՈՒ ԴՐԵՆՏԵԻ, ԼԱՍԻ ԵՎ ԳԱԳՈՅԻ ՀԱՄԱՐ


Ամառային տրանսֆերային պատուհանը փակվում է օգոստոսի 31-ին, սակայն «Մադրիդը» դեռ հեռու է ավելորդ ֆուտբոլիստներից վերջնականապես ազատվելուց: Մի քանի խաղացողներ չեն մտնում մարզչական շտաբի պլանների մեջ: Առավել բարդ է Ռոյստոն Դրենտեի իրավիճակը: Հոլանդացի ֆուտբոլիստը չտեղափոխվեց «Բենֆիկա» և չի ցանկանում վերադառնալ «Ֆեյենորդ»: 
Դրենտեն փոքր ինչ այլ դիրքորուշում ունի, քան մյուս խաղացողները: Նրա պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2012-ին, իսկ սա նշանակում է, որ հունվարին նա կկարողանա ազատորեն բանակցել ցանկացած ակումբի հետ և հեռանալ արքայական ակումբից ազատ խաղացողի կարգավիճակում:
Ինչ վերաբերվում է Լասանա Դիարային, ապա ֆրանսիացին թերևս միակ ֆուտբոլիստն է, ով ներգրավված է բանակցություններում: Ամենայն հավանականությամբ կիսապաշտպանը կտեղափոխվի «Տոտենհեմ», որը վերջին շաբաթների ընթացքում ֆրանսիացու համար առաջարկում էր 11,5 մլն. եվրո: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը հայտարարել է, որ եթե հեռանա «Ռեալից», կընտրի միայն Պրիմիեր լիգան: Ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է նաև թուրքական «Ֆեներբախչեն»: 
Այս շաբաթը խոստանում է լինել վճռական Ֆերնանդո Գագոյի համար նույնպես: Արգենտինացին վաղուց հասկացել է, որ իր ապագան շատ հեռու է «Սանտիագո Բեռնաբեուից»: Արգենտինացի կիսապաշտպանը փորձում էր վերադառնալ «Բոկա Խունիորս», սակայն այդ տարբերակն էլ ձախողվեց: Առավել հավանական տարբերակները, որտեղ Գագոն կարող է շարունակել իր կարիերան, «Ինտերն» ու «Ռոման» են (իտալական թիմերը ակտիվ հետաքրքրություն են ցուցաբերում ֆուտբոլիստի հանդեպ): Վերջին վայրը, որտեղ կարող է Գագոն իր կարիերան շարունակել, Մեծ Բրիտանիան է, որտեղ Արգենտինացու խաղին միշտ ուշադրությամբ են հետևում: 

Комментариев нет:

Отправить комментарий